Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Իսրայելում քրեական հետաքննություն են սկսել հայկական դիրքերի վրա անօդաչուներով հարձակման մեջ կասկածվող ընկերության դեմ

INTERNATIONAL NEWS

 Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Aeronautics Defense Systems Ltd. ընկերության նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ հայտնի գնորդի հետ կատարված գործարքի շրջանակում»:

Հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության Միջազգային հանցագործությունների հետաքննության միությունը, որը հայտնի է եբրայերենով Yahbal անունով: Գործընթաց սկսելու մասին տեղեկությունները հայտնի են դարձել նոյեմբերի 13-ին, երբ իսրայելական դատարանը թույլատրել էր հետաքննության անցկացումը՝ սահմանափակելով տեղեկատվության տրամադրումն այս ուղղությամբ: Ոստիկանությունը, մասնավորապես, հայտնել է, որ չի հստակեցնելու, թե ով է «հայտնի գնորդը»:

Aeronautics Defense Systems ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք պատրաստվում են լիակատար աջակցություն ցուցաբերել հետաքննությանը և «անել առավելագույնը, որպեսզի հետաքննությունը հնարավորինս արագ արդյունք տա»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտպանական արտահանման վերահսկման գործակալությունն օգոստոսին Aeronautics Defense Systems ընկերության համար կասեցրել էր Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ն «հայտնի գնորդին» արտահանելու արտոնագիրը:

Aeronautics-ի տվյալներով՝ ընկերությունը մտադիր էր «հայտնի գնորդի» հետ առաջիկա երկու տարում կնքել 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր: Այդ ժամանակ ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ԱԹՍ վաճառելու ՊՆ կասեցումը վերաբերում է միայն «հայտնի գնորդին», իսկ մյուս օտարերկրյա գնորդների վրա այն չի տարածվում:

The Times of Israel-ը գրում է, որ թեպետ իսրայելական կողմը չի հայտնում գնորդի անունը, սակայն հայտարարություններից կարելի է ենթադրել, որ դա Ադրբեջանն է: Արտոնագրի կասեցումը եղավ այն դեպքից երկու շաբաթ անց, երբ նախարարություն բողոք էր ստացվել, որ Ադրբեջանի պահանջով ընկերությունն իր Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ն Լեռնային Ղարաբաղում կիրառել է հայկական ուժերի դեմ:

Հուլիսի 7-ի հարձակման ժամանակ վիրավորվել էր երկու հայ զինվոր:

ՊՆ ներկայացված բողոքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին Maariv պարբերականում: Համաձայն զեկույցի՝ ընկերությունը խումբ էր ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ ցուցադրելու ԱԹՍ-ն, որը կարող է բեռնվել 1-2 կիլոգրամանոց պայթուցիկով և ուղարկվել թշնամու թիրախին «ինքնասպանի» առաքելությամբ:

Համաձայն ներկայացված բողոքի՝ Orbiter 1K-ն Ադրբեջանի զինված ուժերին ցուցադրելու ժամանակ ընկերությանը խնդրել են հայկական ռազմական դիրքի վրա փորձարկում իրականացնել: Իսրայելի օրենքներով՝ նման փորձարկումը հակաօրինական է, իրական թիրախների վրա դրա փորձարկման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: «Այս պարագայում քիչ հավանական է, որ Aeronautics Defense Systems-ը ստանար նման թույլտվություն, քանի որ Իսրայելը Հայաստանին թշնամական պետություն չի համարում»,- գրում է իսրայելական The Times of Israel պարբերականը:

Maariv-ն այն ժամանակ հաղորդել էր, որ ԱԹՍ-ն շահագործող երկու իսրայելցիները հրաժարվել էին նման հարձակում իրականացնել՝ թեպետ սպառնալիքներ էին ստացել իրենց ղեկավարներից: Ավելի ուշ Բաքվում գտնվող Aeronautics Defense Systems-ի պատվիրակության երկու բարձրաստիճան պաշտոնյա փորձել էին կատարել Ադրբեջանի պահանջը, սակայն անհրաժեշտ փորձառության բացակայության պայմաններում չէին կարողացել ճիշտ խոցել թիրախները:

Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ իրենք քննում են դեպքը, սակայն այս հարցով ավելի բան չեն կարող ասել:

The Times of Israel-ը հիշեցրել է, որ 2016 թվականին Ադրբեջանը օգտագործել էր մեկ այլ արտադրության իսրայելական «ինքնասպան» ԱԹՍ՝ կիրառելով այն ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով սպանվել էր յոթ հայ:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank