Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Հայաստանը կարևորում է հիվանդների դեղերով ապահովումը

SOCIETY

 Աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1991 թվականից նշվող օրը խորհուրդ ունի բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնախնդիրների վերաբերյալ: Ի դեպ, նոյեմբերի 14-ն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով ինսուլինի ներարկման միջոցով փրկել է 14 տարեկան ծանր տիպի պատանեկան շաքարային դիաբետով երեխայի կյանքը  և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի:

Շաքարային դիաբետը բնորոշվում է որպես ոչ վարակիչ հիվանդության (ՈՎՀ) գլոբալ համաճարակ` հաշվի առնելով հիվանդության տարածվածության աշխարհագրական ընդլայնումը: ԱՀԿ տվյալներով` աշխարհում շուրջ 422 մլն մարդ ունի շաքարային դիաբետ: Հիվանդության գլոբալ տարածվածությունը կազմում է 8,5% և միտում ունի ավելանալու` հատկապես ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում ՈՎՀ-ի հիվանդացության, մահացության բուրգում շաքարային դիաբետը զիջում է միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և չարորակ նորագոյացություններին՝ զբաղեցնելով երրորդ տեղը: 2016 թվականին ՀՀ բնակչության շրջանում շաքարային դիաբետի` կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը կազմել է 9146, պացիենտների ընդհանուր թիվը` 82671, որից 1-ին տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը 14350 է, իսկ 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը` 68321:

ՀՀ առողջապահության նախարարությունը, միանալով ԱՀԿ և գործընկեր միջազգային այլ կազմակերպությունների որդեգրած քաղաքականությանը, շաքարային դիաբետի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, վերահսկումը, շարունակական հսկողությունը և բուժումը համարում է ոլորտի գերակա խնդիրներից մեկը: 

Առաջնորդվելով ԱՀԿ-ի «կանխարգելում կյանքի բոլոր էտապներում» սկզբունքով` ներկայումս, առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվում են առողջ ապրելակերպի քարոզչության, վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնների դեմ պայքարի  ծրագրեր:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում (35-68 տարիքային խմբում) իրականացվում է զանգվածային սկրինինգ, որի բաղադրիչներից է նաև շաքարային դիաբետի հետազոտումը` ուղղված հիվանդության վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը: 2015 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 31-ը հետազոտվել է շուրջ 430 հազար քաղաքացի, որոնց 7.1%-ի մոտ հայտնաբերվել է արյան գլյուկոզի նորմից բարձր մակարդակ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է նաև շաքարային դիաբետով պացիենտների դեղերով ապահովումը: Պետությունը 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:

0-22 տարիքային խմբի շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով 2015թ. մեկնարկել և շարունակվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում նրանց անվճար տրամադրվում են վերջին սերնդի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ, արյան մեջ գլյուկոզի չափման համար նախատեսված չափիչ սարքեր և թեստ-երիզներ: 

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է նախ և առաջ վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ` ֆիզիկական թերակտիվություն, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում և կենսաբանական գործոնների` ավելորդ քաշ և ճարպակալում, զարկերակային բարձր ճնշում, արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակ: Միևնույն ժամանակ, կարևոր է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և միշտ հիշել, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, և արհեստավարժ մոտեցման դեպքում հնարավոր է ապրել լիարժեք, ինչպես նաև կանխել հիվանդության հնարավոր բարդությունները:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns