Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Էներգետիկա, գյուղատնտեսություն, հյուրանոցային բիզնես. ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում

ECONOMICS

Հայաստանը այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ունի արտահանման 85 տոկոս աճ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ով ներկայացրեց արաբական երկրների հետ համագործակցության միտումները:

-Պարոն Ազիզյան, արաբական երկրների հետ համագործակցությունն ակտիվացնելու համար վերջին շրջանում մեր պետության կողմից ակտիվ քաղաքականություն է նկատվում: Բարձր մակարդակի այցելություններ եղան Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար: Ներկա փուլում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել:

-Նախ ուզում եմ նշել, թե արաբական շուկայում մեզ համար ինչն է կարևոր: Եթե մենք դիտարկում ենք գլոբալ միտումները, ընդհանրապես տնտեսական վայրիվերումները, ապա տեսնում ենք, որ արաբական աշխարհը բավական կայուն է եկամուտների տեսանկյունից: Արաբական Միացյալ Էմիրությունները բավական հետաքրքիր երկիր է: Այն դիտարկվում է որպես հարթակ դեպի այլ երկրներ մուտք գործելու համար: Այսինքն՝ ինքը լոգիստիկ մեծ հնարավորություններ, զարգացման պայմաններ ունեցող պետություն է: Բացի Էմիրություններից, մեզ համար կարևոր է Իրաքը, որը զարգացման, արտահանման լուրջ հնարավորություն ունի: Մեզ համար հետաքրքիր են Լիբանանը, Սիրիան, Կատարը: Մեր հիմնական նպատակներից մեկը շուկաների դիվերսիֆիկացումն է: Նպատակ ունենք թիրախավորել շուկաներ, որ կարողանանք և՛ արտահանել ապրանքներ, և՛ շուկաներից ներդրումներ բերել: Այսօր կան շուկաներ, որոնք տարբեր երկրներում իրականացնում են ներդրումներ: Նրանց համար բավական հետաքրքիր է եվրասիական տարածաշրջանը: Պետք է ակտիվացնել մեր աշխատանքը, որ այդ շուկաները Հայաստանը դիտարկեն որպես ներդրումային երկիր:

-Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արտահանման ներմուծման ի՞նչ ծավալների մասին կարող ենք խոսել: Ի՞նչ ցուցանիշեր կներկայացնեք:

- Այս տարվա 9 ամսվա տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք դեպի ԱՄԷ ունենք արտահանման 85 տոկոս աճ: Նշեմ, որ մեր արտահանման դինամիկ զարգացումը գրանցվեց նախորդ տարվա երկրորդ կեսից: Ես դա կապում եմ քաղաքական, գործադիր մակարդակով երկկողմ այցելությունների, տարվա սկզբին ներդրումային ֆորում իրականացնելու հետ: Կարծում եմ, որ այս բոլորը բավական ազդեցություն ունեցան:Մի կարևոր գործոն ևս, Էմիրությունների հետ մշտապես ունեցել ենք առևտրի բացասական բալանս, սակայն այսօր տեսնում ենք, որ մոտեցրել ենք ցուցանիշները: Ներմուծումը կազմում է 70 մլն դոլար, իսկ արտահանման ցուցանիշը՝ 68 մլն դոլար: Այսինքն՝ որքան ներմուծում ենք, գրեթե այդքան էլ արտահանում ենք: Ես ասեմ, որ արտահանման մեծ պոտենցիալ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Ընթացիկ տարվա 9 ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 6-7 անգամ աճ է գրանցվել: Ներուժ տեսնում ենք մսի արտահանման ուղղությամբ: Ասեմ, որ հիմնականում դեպի Էմիրություններ արտահանում ենք ծխախոտ, ոսկերչական իրեր, մշակված ադամանդներ: Այս փուլում տեսնում ենք 4 հիմնական ուղղություն, որոնցում կարող ենք զարգացում ապահովել:

-Ներդրումային ֆորումից խոսեցիք, այդ տեսանկյունից տեղաշարժ կա՞: Ժամանակին խոսվում էր, որ Էմիրությունների բիզնեսը հետաքրքրված է էներգետիկ, հյուրանոցային ոլորտում ներդրումներ կատարելու հարցում: 

-Իհարկե, վերականգնվող էներգետիկան այն հիմնական ուղղություններից մեկն է, որ հետաքրքրում է Էմիրությունների բիզնեսին: Կնքվել է համապատասխան հուշագիր քամու էներգիայի ոլորտում: Ներկայում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ: Հույս ունենք, որ այստեղ ներդրումների հոսք կլինի: Մյուս ուղղությունը գյուղատնտեսությունն է: Արդեն երկու ընկերություններ ինտենսիվ սկսել են այստեղ այգիներ հիմնել: Նաև ունենք համատեղ ընկերություններ, որոնք զբաղվում են և՛ գյուղմթերքի մշակմամբ, և՛ արտահանմամբ: Ներդրումային հաջորդ ուղղություններից մեկը հյուրանոցային բիզնեսն է: Առաջարկում ենք, որ ներդրողներն այստեղ հյուրանոցային ծառայություններ ստեղծեն իրենց իսկ զբոսաշրջիկների համար: Այդ ուղղությամբ ներկայացվել են մի քանի առաջարկներ, այժմ դրանք քննարկվում են: Մեր կարծիքով՝ հետարքրքություն կարող է լինել Ջերմուկի մասով: Հնարավորություն կա այդտեղ օդանավակայան  հիմնելու, Էմիրություններից Հայաստան չվերթներ իրականացնելու համար: Մյուս ծրագիրը հանքային ջրի արտահանումն է:

-Անդրադարձաք զբոսաշրջության ոլորտին, ի՞նչ հեռանկարներ կան այս ուղղությամբ:

-Այստեղ մենք սկսել ենք ակտիվ աշխատել, Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնել էմիրությունների շուկային: Առաջիկայում Էմիրություններում սպասվում են միջոցառումներ, որոնց շրջանակում մենք ևս կներկայացնենք մեր զբոսաշրջային հնարավորությունները:Նախատեսված է աշխատանք տեղի տուրօպերատորների հետ: Այդ հարցում արդեն կա պայմանավորվածություն համապատասխան կառույցի հետ: Ասեմ, որ իրենց Հայաստանում առաջին հերթին հետաքրքրում է բնությունը: Գալիս են մի երկիր, որն ունի բավական գեղեցիկ բնություն տարվա բոլոր եղանակներին համահունչ:  Այժմ մշակում ենք տուրփաթեթներ մոտ ապագայում ներկայացնելու համար: Շեշտը կդրվի նաև ձմեռային, խոհանոցային տուրիզմի վրա: Կարծում եմ, որ առաջիկայում բարձր մակարդակի այցելությունները կշարունակվեն, քաղաքական մակարդակով մշտական այցելությունները լրացուցիչ խթան են բիզնեսի համար:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU