Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Մասնագետները քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների անվտանգ տարհանման հարցը

SOCIETY

Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի նիստերի դահլիճում կայացել է «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» նախագծի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերաբերյալ առաջին հանրային քննարկումը: Քննարկման նպատակն էր ազդակիր համայնքի բնակիչներին, թաղապետարանի պատասխանատու բաժիններին՝ մասնավորապես բնապահպանական, ճարտարապետական և կոմունալ, ինչպես նաև խնդրով մտահոգ հանրությանը ներկայացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման խնդրի լուծման նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս նախագիծը առաջին բաղադրիչն է ՄԱԶԾ/ԳԷՀ «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրով նախատեսված համալիր գործողությունների շարքում:

Նիստի ընթացքում ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը, ընդգծելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման կարևորությունը բնապահպանական, առողջապահական և սոցիալական տեսանկյունից, նշել է. «Այս կարևոր բնապահպանական խնդրի լուծման շուրջ համախմբվել են տեղական ինքնակառավարման, հանրապետական և միջազգային մի շարք կառույցներ՝ նպատակ ունենալով պաշտպանել մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը՝ ժամկետանց պեստիցիդների պաշարների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների աղտազերծման միջոցով»:

Ծրագրի ձեռնարկող խմբի անդամ, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը քննարկման ընթացքում ընդգծել է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծմամբ մտահոգված են և այս նախաձեռնությունը ողջունում են նաև հարակից համայնքների բնակիչները, ում հետ իրենք իրականացնում են պարբերական հանդիպումներ, քննարկումներ և տեղեկատվություն տրամադրում ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Ծրագրի տեխնիկական մասի ղեկավար Վարդան Ծերունյանը ներկայացրել է բաղադրիչի տեխնիկական մանրամասները և նախատեսվող քայլերը, որոնցով պլանավորվում է իրականացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ժամանակավոր օժանդակ ենթակառուցվածքների ապահովում, թաղված թափոնի արտափորում, տեղում փաթեթավորում, պիտակավորում և անվտանգ տեղափոխում/տարհանում՝ ոչնչացման նպատակով։ Հաջորդաբար կիրականացվի տարածքի մաքրում՝ արտափորված աղտոտված հողի հետագա աղտազերծման և ցածր աղտոտվածության հողի ու շինաղբի ապահով կուտակման, և տեղում պարփակման միջոցով, ինչպես նաև տեղանքի կայունացում՝ դրենաժային համակարգի վերականգնում և համապատասխան ինժեներա-կառուցապատման միջոցառումների իրականացում:  

Էրեբունի վարչական տարածքի ղեկավարության անունից փոխթաղապետ Էդգար Մկրտչյանը՝ քաջատեղյակ լինելով Նուբարաշենի ԺՊ գերեզմանոցի խնդրին, իրենց աջակցությունն ու օժանդակության պատրաստակամությունն է հայտնել Երևան քաղաքի և ողջ հանրապետության համար կարևոր այս բնապահպանական խնդրի լուծման ուղղությամբ:

Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնող «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Տեր-Թորոսյանը ներկայացրել է նախագծի իրագործումից ակնկալվող էկոլոգիական և սոցիալական օգուտները, ինչպես նաև իրականացման փուլում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները, դրանց նվազեցման և մեղմման մեխանիզմները և պատասխանել համայնքի բնակիչներին մտահոգող հարցերին: Մասնավորապես Էդուարդ Միրաքյանին մտահոգում էր արտափորված պեստիցիդների պահպանման և տեղափոխման պայմանները կամ ոչնչացման հնարավոր ռիսկերը: Հարցին ի պատասխան՝ նշվել է, որ արտափորված թունաքիմիկատները փաթեթավորվելու են ՄԱԿ-ի ստանդարտներով սահմանված հատուկ անվտանգ տարաներում, և ոչնչացվելու են արտերկրում՝ բարձր ջերմաստիճանում այրման պայմաններում։ Թափոնի  տրանսպորտային տեղափոխումը/տարանցումը նույնպես ապահովվելու է հատուկ հերմետիկ բեռնափոխադրիչներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

«Էկոլուր» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկտորյա Բուռնազյանի հարցին ի պատասխան, թե որտեղ է նախատեսվում տեղակայել ոչնչացման նպատակով տարհանման ենթակա փաթեթավորված թափոնը, ծրագրի պատասխանատու Գայանե Ղարագեբակյանը նշել է. «Կախված է, թե ինչ որոշում կընդունվի տարհանման նպատակով ընտրվող գործարանի/երկրի վերաբերյալ, հնարավոր է թափոնը պահեստավորելու անհրաժեշտություն չլինի։ Այսպիսի լուծման դեպքում, ՄԱԿ-ի ստանդարտների համաձայն փաթեթավորված թափոնը անմիջապես կտեղափոխվի և կտարհանվի ոչնչացման երկիր/գործարան։ Այլ տարբերակով, փաթեթավորված թափոնի ժամանակավոր պահպանման համար տեղում կկառուցվի ժամանակավոր պահպանման պահեստ, կամ կդիտարկվի առկա պահեստի այլընտրանքային վայր: Այս հարցի որոշումը այժմ քննարկման/մշակման փուլում է»:

Խաչատուր Խաչատրյանը, ով Էրեբունի համայնքի բնակիչ է, քննարկման ընթացքում ընդգծել է, որ կարևորում և ողջունում է ԽՍՀՄ ժամանակ թույլ տված բնապահպանական սխալի ուղղումը. «Վաղուց պետք է ուշադրություն դարձվեր խնդրին: Հուսամ, որ մոտ ապագայում մեր երեխաները և թոռները կապրեն ավելի մաքուր և անվտանգ միջավայրում»:

Նախագծի բարեհաջող իրականացման արդյունքում հնարավոր կլինի՝

  • Ազդակիր համայնքների բնակչության առողջական ռիսկերի նվազեցում
  • Սողանքի ակտիվացման դեպքում, թափոնի և աղտոտման տարածման և Երևան քաղաքի համար մեծ ռիսկի վերացում
  • Տարածքին հարող ճանապարհների բարեկարգում և այլ ենթակառուցվածքների զարգացում
  • Շրջակա տարածքների սոցիալ-տնտեսական կարգավիճակի հնարավոր բարելավում և վարկանիշի» բարձրացում
  • Հարևանությամբ գտնվող ամառանոցային գոտու հնարավոր ակտիվացում
  • Երևանի մերձակայքում վտանգավոր նյութերի օջախի վերացում, լանդշաֆտի վերականգնում
  • Հարակից «Էրեբունի» արգելոցի վրա ազդեցության նվազեցում և գրավչության բարձացում
  • Ջրային (ստորգետնյա և մակերևութային) ռեսուրսների աղտոտվածության աստիճանի նվազեցում, հետագա աղտոտման կանխում
  • Հողերի աղտոտվածության աստիճանի նվազեցում
  • Կենդանական և բուսական աշխարհի վերականգնում:

Իրականացվող նախագծի վերաբերալ ազդակիր համայնքի բնակչության շարունակական պատշաճ իրազեկման ապահովման և նախագծի ընթացիկ մանրամասներին ծանոթացնելու նպատակով թաղապետարանի ընդհանուր բաժնում տեղադրվել են տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև կշարունակվեն իրազեկող այցելությունները Երևան քաղաքի Էրեբունի վարչական տարածքի Մուշավան և հարևան Ողջաբերդ և Գեղադիր համայնքներ:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns