Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Վաղարշապատում առևանգել են 23-ամյա աղջկա և տեղափոխել Դիլիջան. հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը հայտնաբերվել է

SOCIETY

 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը: 2017թ. հունիսի 7-ին` ժամը 19:00-ին, քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով, բացահայտ առևանգել են դստերը և տեղափոխել անհայտ ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 7-ին՝ժամը 13:00-ի սահմաններում, 23-ամյա աղջիկը մոր հետ գտնվել է Էջմիածին քաղաքի Կույբիշև փողոցում,որտեղ նրանց մոտ՝ թիկունքում, անսպասելի կանգնել է կաթնագույն «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա, և 3 երիտասարդ, բռնություն գործադրելով, աղջկան նստեցրել են ավտոմեքենան ու հեռացել: Նշված ավտոմեքենայով աղջկան տարել են նախ Աշտարակ քաղաք, որտեղ փոխել են ավտոմեքենան և ուղևորվել Դիլիջան։ Աղջկան հաջողվել է Դիլիջանում դիմել փախուստի՝ ցատկելով վարձակալված տան պատուհանից։ Էջմիածին քաղաքի 23-ամյա բնակչուհին ճանաչվել է տուժող, հարցաքննվել։ Վերջինս նախապես ճանաչել է առևանգողներից մեկին, ով սիրահարված է եղել աղջկան, իսկ մյուս երկուսին չի ճանաչել։ Լուսանկարով կատարվել է ճանաչման գործողություն, և տուժողը մատնացույց է արել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, ով ևս Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.

: 2017թ. հուլիսի 10-ին 27-ամյա երիտասարդը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը որպես մեղադրյալ է ներգրավված նաև մեկ այլ քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդը 2017թ. նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին: Նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ պարզելու 23-ամյա աղջկա առևանգմանը մասնակցություն ունեցած մյուս երկու անձանց ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


http://armenpress.am/arm/news/912261/

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League