Թմրամիջոցներ պատրաստելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
SOCIETYՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները նոյեմբերի 10-ին, ժամը 21.50-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկի բուքմեյքերական գրասենյակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն` իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



