Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Սանահին վանական համալիրի հին ծածկասալերը փոխարինվել են նորերով

SOCIETY

Լոռու մարզի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկի՝ 10-րդ դարում կառուցված Սանահինի վերականգնման գործընթացը շարունակվում է: Աշխատանքները մեկնարկել են 2017-ի սեպտեմբերից: Ճարտարապետն ու շինարարները հույս ունեն այս տարվա ծրագրով սահմանված նախագիծն ավարտին հասցնել մինչ տարեվերջ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արև Սամուելյանը լրագրողների հետ նոյեմբերի  11-ին շրջեցին համալիրում՝ տեղում հետևելով կատարվող աշխատանքներին:

«Այս տարվա ծավալներով նախատեսվել է հեռացնել շինության արևելյան հատվածի կենտրոնական ճակտոնի լանջերի հին ծածկասալերը և դրանք փոխարինել նորերով:

Հին ծածկասալերի մեջ եղել են արժեքավոր նախշազարդեր, որոնց պիտանի մասը օգտագործվել է վերականգնման գործընթավում: Քանդվել, հեռացվել են լանջերի հին ծածկասալերը: Դրանց մի մասն արդեն նորով է պատված, բայց զգալի հատվածում դեռ աշխատանքներ պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց նախագծի հեղինակային հսկիչճարտարապետ Հրանտ Հովսեփյանը:

Նա շեշտեց, որ վանական համալիրում ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 120 մլն դրամի շինարարական աշխատանքներ:

«Խարխլված հատվածները քանդվելվերաշարվել ենԱյժմ անցել ենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնմանըԱյնտեղ նույնպեսծածկասալ փոխելու խնդիր կա»,- ասաց ճարտարապետը և հավելեց, որ ինքը գոհ է օգտագործվող նյութերի որակից և հույս ունի, որ մինչ սահմանված ժամկետը՝ 2017-ի դեկտեմբերի 15-ը, այս տարի նախատեսված ծրագրով շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն:

«Արհովշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանն ասաց, որ աշխատանքի վաթսուն տոկոսը կատարվել է, և լավ եղանակի դեպքում տասը օրից իրենք կավարտեն ամրակայման և վերականգնման գործը:

Սանահինի կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ շինության ծածկասալերի արանքում ճյուղեր են աճում, որոնք կարող են ծառեր դառնալ: Պատճառը Լոռվա  մարզի խոնավ կլիմայական պայմաններն են:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքով՝ հուշարձանը պահպանելու պարտավորությունները դրված են նաև հուշարձանն օգտագործողի և տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Հետևաբար օգտագործողները պետք է ժամանակ առ ժամանակ ծածկասալերը մաքրեն խոտերից, ճյուղերից, որպեսզի դրանք՝ մեծանալով ու շատանալով, չվնասեն կառույցը:

Անդրադառնալով Սանահինի տարածքում իրականացված ապօրինի  թաղումներին՝ Սամուելյանը նշեց, որ գործը քննվում է ՀՀ  քննչական կոմիտեում: 

Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Լոռու մարզում՝ համանուն գյուղումներկայումս Ալավերդի քաղաքի շրջագծում։ Հնում Մեծ ՀայքիԳուգարք աշխարհի (նահանգիՏաշիր գավառի մաս է կազմել։ 1996  թվականին ՄԱԿ ԳՄԿ-ն այն ճանաչել է համաշխարհային մշակութային ժառանգությանմաս։

Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թվականին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչականկենտրոնը և տոհմական դամբարանըինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը: X-XI դդեղել էմշակութային կենտրոնունեցել է բարձրագույն տիպի դպրոցդրան կից հարուստ գրադարան։ XII դվերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել էԶաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը  վերածվել է գիտամշակութային կենտրոնինվիրատվությունների հաշվին ձեռքբերել ընդարձակ կալվածքներ։ Համալիրի կազմում են Սուրբ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթգրատունըզանգակատունըակադեմիանՍուրբ Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns