Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում ոստիկանությունում կգործի օպերատիվ շտաբ
SOCIETYՀՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան ԵղիազÕ �րյանը:
Օպերատիվ շտաբի անդամների կազմում են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Գագիկ Համբարձումյանը, Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության շտաբի պետը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների պետերը:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել ԹԵԺ ԳԾԻ հեռախոսահամարներով՝ 010-



