ԱՄՆ-ում 8-ամյա տղան լուրջ վնասվածք է ստացել սուր մատիտի պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ Ֆլորիդա նահանգում երրորդ դասարանի աշակերտ Կոլստոն Մորադին հազիվ է փրկվել մահանալուց՝ լուրջ վնասվածք ստանալով իր իսկ դպրոցական պայուսակից դուրս ցցված մատիտի պատճառով
Ինչպես հաղորդում է ABCactionnews-ը, երբ 8-ամյա տղան վերցնելիս է եղել պայուսակը, երբ լավ սրված մատիտը, որը գտնվել է կողային գրպանիկում, 10 սմ-ով մտել է երեխայի ձեռքի մեջ՝ թևատակի մոտ հատվածում՝ հասնելով զարկերակին:
«Նա չէր լացում, չէր գոռում, ընդհանրապես բան չէր ասում: Նրա կողքին արյան լճակ էր գոյացել, ողջ վերնաշապիկը նույնպես արյան մեջ կորած էր», - հիշում է ուսուցչուհին, որն էլ անմիջապես նկատել էր երեխայի վնասվածքը:
Ուսուցիչները երեխային առաջին օգնություն են ցույց տվել, որից հետո տեղափոխել են հիվանդանոց: Այնտեղ նրա վերքին կար են դրել: Աղբյուրի հաղորդմամբ՝ չնայած լուրջ վնասվածքին և արյան կորստին՝ աշակերտը հաջորդ օրն իսկ դպրոց է վերադարձել:



