Հայտնի են Հայաստանի 2017 թվականի «Լավագույն համայնք»-ները
SOCIETYՀՀ ՏԻՄ համակարգի ներդրման 21-ամյակի առթիվ և Երևանում այսօր մեկնարկած «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Հայացք ապագային, ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի շրջանակում այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարների:

Միաժամանակ տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության կողմից ավանդաբար անցկացվող «Լավագույն համայնք-2017» մրցանակաբաշխությունը:

Ըստ անվանակարգերի 2017 թվականի մրցանակների են արժանացել՝ «Լավագույն համայնք- 2017»՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, «Մշակութային լավագույն համայնք- 2017»՝ Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքները, «Տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք»՝ էջմիածին քաղաքը և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը, «Մաքուր համայնք- 2017»՝ Արարատի մարզի Աշտարակ քաղաքը և Լոռու մարզի Թումանյան համայնքը:

2006 թվականից անցկացվող «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։




