«Մարսելի» ֆուտբոլիստը երկրպագուին հարվածելու համար որակազրկվել է 8 ամսով
SPORTՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրային` Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի` «Վիտորիա Գիմարաեշի» հետ կայացած խաղում երկրպագուին ոտքով հարվածելու համար:
36-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 8 ամսով և չի կարող մասնակցել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Բացի այդ, նա տուգանվել է 10 հազար եվրոյով:
«Մարսելը» տուգանվել է 25 հազար եվրոյով: Ֆրանսիացին առաջիկա 30 օրերի ընթացքում պետք է կապ հաստատի «Վիտորիա Գիմարաեշի» ղեկավարության հետ, որպեսզի փոխհատուցի ֆրանսիացի երկրպագուների կողմից պորտուգալական ստադիոնին հասցված վնասները:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Մարսելը» խզել է պայմանագիրն Էվրայի հետ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



