Բաղդասարյանը քանդել է տվել անորակ ասֆալտը
SOCIETYՎանաձորի թիվ 30 մանկապարտեզի բակն ասֆալտապատվել է հոկտմբերի վերջին` 15-20 օր առաջ: Այսօր արդեն, ասֆալտն ամբողջությամբ քանդվում է, ինչի պատճառով վարորդները շարունակում են շրջանցել փոսերը:

Լոռու մարզպետարանից հայտնեցին, որ տվյալ հատվածի ասֆալտապատումը պետական միջոցներով արված չէ: Նույնաբովանդակ պատասխան տվեց նաեւ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը, նշելով, որ ասֆալտապատումը համայնքային միջոցներով չի արվել, հետեւաբար` իրենց կողմից որևէ վերահսկողություն չի եղել:

Տվյալ տարածքի ասֆալտապատումն իրականացվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` նախընտրական շրջանում բնակիչներին տրված խոստմանը համաձայն, սակայն, ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Բաղդասարյանը, արված աշխատանքը անորակ է, այդ պատճառով էլ, պետք է քանդվի եւ նորից ասֆալտապատվի:
Ասֆալտապատումն իրականացրել է «Լոռի ՃՇՇ» ընկերությունը:



