Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Եթե ուսանողության թիվը չմեծանա, իշխանությունները կքնեցնեն տարկետման հարցը

POLITICS

Արդեն մի քանի օր է՝ ինչ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների դասադուլն ու բողոքի ցույցերը շարունակվում են: Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքի սահմանափակման դեմ:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, խոսելով ուսանողների բողոքի մասին, Past.am–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ուսանողների փոքրաթիվ քանակը մեծ խնդիր է առաջացնում նրանց համար:

«Եթե ուսանողության թիվը չմեծանա, իշխանությունները կքնեցնեն հարցը, և իրենց համար ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինի: Գաղտնիք չէ, որ բոլոր երկրներում իշխանությունները միշտ էլ խուսափել են ուսանողական ցույցերից՝ այն խնդիր է բոլոր իշխանությունների համար: Մեզ մոտ ևս բացառություն չէ: Բայց քանի որ նրանց թիվը մեծ չէ, իշխանությունները հանգիստ են այդ առումով: Իշխանության ներկայացուցիչները հանդիպումների փորձեր են կատարում՝ երկկողմանի զրույցների միջոցով բողոքը մեղմելու համար: Բայց եթե ցուցարարների թիվը չաճեց, որևէ զիջման չեն գնա, իսկ եթե հակառակը լինի, կգնան և կբավարարեն ուսանողների պահանջը: Չի բացառվում, որ այդ դեպքում օրենքը ժամանակավորապես չընդունվի, և այդ անցումը որոշ ժամանակ ևս ձգձգվի»,–ասաց նա:

Ակցիայի վերաբերյալ դիրքորոշումները տարբեր են: Մարդկանց որոշակի մասն, այնուամենայնիվ, փորձում է ակցիայի հետևում այլ ուժեր տեսնել: Մի հատված էլ դասադուլն ուսանողների ազնիվ մղման արդյունքն է համարում: Անդրադառնալով դիտարկմանը, քաղաքագետը նշեց. «Բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում տեղի ունեցող ակցիաների հետևում որոշ քաղաքական ուժեր փորձում են ինչ–որ անձանց կամ ուժերի փնտրել: Որևէ ուժի, որը կարող էր կանգնած լինել ուսանողների ակցիայի հետևում, այս պահին չեմ տեսնում:  Ուսանողներն իրենց բողոքը արդարացի ներկայացնում են: Իրենք իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել և բողոքել: Բայց եթե այս գործընթացը երկարի, իհարկե, կհայտնվեն որոշ քաղաքական ուժեր, որոնք կփորձեն այս ամենն օգտագործել իրենց սեփական ռեյտինգը բարձրացնելու համար: Օրինակ՝ տրանսպորտի թանկացման դեմ ցույցերից որոշ ժամանակ անց հայտնվեցին որոշ քաղաքական ուժեր: Նույնը նաև տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ: Բայց այս պահին կա միայն այն փաստը, որ նրանք ակտիվ երիտասարդներ են, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը և պայքարում են իրենց կարծիքը առաջ տանելու համար»:

Քաղաքագետը նշեց, որ դեմ է օրենքին ոչ թե նրա համար, որ այն լավը չէ, այլ որ իշխանությունները փորձում են կոռուպցիոն երևույթները փնտրել այնտեղ, որտեղ դրանք ավելի քիչ են:

«Չեն փորձում դրանք փնտրել այնտեղ, որտեղ կոռուպցիան ահռելի չափերի է հասել: Չեմ կարծում, որ տարկետման իրավունքից զրկելով, իշխանությունները կպայքարեն կոռուպցիոն երևույթների դեմ, և մեծահարուստների երեխաներն, ի վերջո, բանակ կգնան: Իհարկե, չեմ ժխտում՝ բուհերում կոռուպցիա կա, բայց այն մասշտաբի չէ, որը կարող է ազդել բանակ գնացող երիտասարդների թվաքանակի վրա: Շատ մեծ ազդեցություն ունեն զինկոմիսարիատները, որոնց միջոցով ահռելի գումարներ են «տեղաշարժվում»: Այդ կոռուպցիայի միջոցով հանկարծ պարզվեց, որ օլիգարխների երեխաները մասսայաբար կամ էպիլեպսիկ են, կամ հարթաթաթ: Բոլորը բանակից ազատվում են զինկոմիսարիատների միջոցով»,–եզրափակեց Գ. Համբարյանը:

Աննա Բադալյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference