Եմենում միլիոնավոր մարդիկ կմահանան սովից, եթե Սաուդյան Արաբիայի շրջափակումը չհանվի. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՄիլիոնավոր մարդիկ Եմենում կարող են մահանալ վերջին տասնամյակներին երկրագնդի վրա գրանցված ամենածանր սովի ճգնաժամի պատճառով, եթե Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան չդադարեցնի շրջափակումը և թույլ չտա օգնություն հասցնել երկրի բնակիչներին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ղեկավար Մարկ Լոկոկը ելույթ ունենալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցի ժամանակ:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող կոալիցիան, Եմենում հուսիթ-ապստամբների դեմ պայքարի շրջանակներում, նեղացրել է երկրի օդային, ցամաքի և ծովային շրջափակումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



