Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Դեղատոմսի մասին օրենքի նախագիծն արդեն կառավարությունում է

SOCIETY

Կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել «ՀՀ–ում կիրառվող դեղատոմսերի ձևերը հաստատելու մասին» որոշումը, ինչը կքննարկվի հինգշաբթի օրը կայանալիք նիստի ընթացքում:

«Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. օգոստոսի 14–ի թիվ 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Դեղերի մասին» օրենքի 25–րդ հոդվածի 4–րդ մասի հիման վրա՝ ի կատարումն վարչապետի 2016 թ. օգոստոսի 11–ի թիվ 736–Ա որոշման և պայմանավորված է «Դեղերի մասին» նոր օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով «Դեղերի մասին» նոր օրենքում առկա կարգավորումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել դեղատոմսերի գրման և դեղերի բացթողնման կարգն ու դեղատոմսերի ձևերը՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրության պահանջներին:

Նախագծի նպատակն է մեկ միասնական փաստաթղթով կարգավորել ՀՀ տարածքում դեղերի դեղատոմսերի շրջանառությունը՝ հստակ սահմանելով ՀՀ–ում թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող դեղերի, անվճար և արտոնյալ կարգով հատկացվող դեղերի գրման, բացթողնման և հաշվառման կարգերը, դեղատոմսերի ձևերը` համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը:

Նախագծի համաձայն՝ դեղատոմսը մնում է դեղատանը, հետագայում պատշաճ վերահսկողություն և մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Միաժամանակ սահմանվել են նոր դեղատոմսային չորս տեսակի ձևաթղթեր նախկին երեքի փոխարեն: Ըստ այդմ կլինեն մեկանգամյա, բազմակի, թմրամիջոց ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի համար դեղատոմսեր:

Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դեղատոմսով գրվում են պացիենտի երկարատև բուժումն իրականացնելու, քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդների համար և նախատեսվում են գրել վեց ամսվա կտրվածքով: Ինչպես նաև նախագծով չի բացառվում դեղերի բաց թողումը ոչ ամբողջական սպառողական փաթեթով՝ կախված պացիենտի հայեցողությունից:

Դրական միտում կարելի է համարել դեղատոմսերում դեղերը համընդհանուր (ջեներիկ) անվանումներով գրելու պահանջը, ինչը նշանակում է, որ այլևս բժիշկները չեն կարող այս կամ այն կոնկրետ ֆիրմայի դեղ նշանակել, այլ կնշվի պարզապես համընդհանուր անունը: Օրինակ՝ եթե նախկինում բժշիկը կարող էր նշանակել դիկլոֆենակ պարունակող «Դիկլակ» դեղամիջոցը, ապա այժմ դեղատոմսում իրավունք ունի նշել միայն դիկլոֆենակ: Դեղատուն այցելելով՝ մարդն ինքը կորոշի, թե որ ընկերության դեղը գնի: Դեղատունը դեղ ձեռք բերող անձին պարտավորվում է ներկայացնել դեղատանը առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն, այդ թվում՝ գների մասին առանց ուղղորդման:

Դեղատոմսի ձևի վրա նախատեսվում է նշել պացիենտի ծննդյան թիվը կամ տարիքը, ընդ որում՝ մինչև 5 տարեկան երեխաների տարիքը պիտի գրվի տարիներով և ամիսներով՝ ելնելով երեխաների անվտանգության խնդիրներից, քանի որ գոյություն ունեն որոշ դեղեր, որոնց դոզավորումը իրականացվում է ըստ երեխայի տարիքի տարիներով և ամիսներով:

Նախագծով նաև պարզեցված է թմրամիջոցների նշանակման կարգը, ինչպես նաև դեղատոմսի ուժի մեջ լինելը՝ համաձայն «Թմրամիջոցների մասին օրենքի»: Բացի այդ, սահմանվել է պահանջ, համաձայն որի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղեր կարող են գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաև պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից:

Հավելենք, որ նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ի և նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League