Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Վարկերը փորձում են ներկայացնել որպես ներդրումներ

SOCIETY

Մեր հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը

– Պարոն Գորգիսյան, անձամբ Դուք ի՞նչ կարծիք ունեք 2018 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ: Այն ինչպիսի՞ բյուջե կանվանեք:

– Աղքատացման բյուջե: Որովհետև նախ՝ ի՞նչ է սպասվում մեզ: Սպասվում է գների բարձրացում, հարկերի ավելացում: Ոչ մի խոսք չկա բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին, ոչ մի խոսք չկա թոշակների բարձրացման մասին: Նաև կրճատվելու են ավելի քան 5000 աշխատատեղեր:

Առաջին տպավորությամբ, ասես, հատուկ մշակված գեղեցիկ ծրագիր է աղքատության տոկոսը երկրում բարձրացնելու համար:

– Գուցե սա ցավեցնող վիրահատությո՞ւն է, որպեսզի առողջացվի մեր տնտեսութունը:
– Տնտեսության առողջացման համար բոլորովին այլ նախաձեռնություններ են անհրաժեշտ: Օրինակ՝ մոնոպոլիստներին թող պատժեն ու թույլ չտան, որպեսզի իրենց դիրքը չարաշահեն, կոռուպցիան արմատախիլ անեն: Իսկ սրանց համար ընդամենը քաղաքական կամք է պետք: Եթե դա եղավ, մեկ շաբաթվա մեջ ամեն հարց կլուծվի: Անգամ մեկ օրում հարցերը կլուծվեն: Որովհետև բոլորս էլ գիտենք, թե ովքեր են մենաշնորհատերերը, և ով ինչով է զբաղվում: Ոչ մի անհայտ բան չկա:

Եվ եթե սա չի արվում, ուրեմն մնացած ամեն ինչը ընդամենը գեղեցիկ ձևակերպումներով հեքիաթ է:

Տեսեք՝ այս բյուջեով նաև նվազեցվում է գիտության ֆինանսավորումը, իսկ ոստիկանության ֆինանսավորմանը ձեռք չի տրվում. մնում է այն, ինչ 2016–ին էր, ընդ որում՝ արտաբյուջետային իր եկամուտներով: Դուրս է գալիս, որ գիտությունը մղում ենք հետին պլան ու հիմնական շեշտադրումներն անում ենք ուժային կառույցների վրա: Նույնիսկ մեր ռազմարդյունաբերության բյուջեն է չնչին տոկոս կազմում:

Այս ամենը խոսում է այն մասին, որ կառավարությունը գլոբալ առումով տեսլական չունի երկիրը գիտության միջոցով զարգացնելու վերաբերյալ: Եվ դուրս է գալիս, որ ցանկանում ենք դառնալ ընդամենը ծառայություններ մատուցող, լոլիկ ու վարունգ աճեցնող ու դրանք արտահանող երկիր:

Մինչդեռ աշխարհում դեռևս որևէ երկիր չի կարողացել տնտեսական զարգացում ապրել առանց գիտության զարգացման և գիտական նորարարությունների կիրառման:
Ուստի եզրակացնենք՝ քանի դեռ չկա քաղաքական կամք, որ մեր երկրում բիզնեսը պետք է գործի հավասար մրցակցային պայմաններում, և այդ առումով ամենքը պետք է լինեն հավասար դաշտում, ապա ոչ մի ակնկալիք ունենալ չենք կարող երկրի զարգացման վերաբերյալ:

– Իսկ մեր տնտեսության զարգացման համար այլ կարգի հիմքեր չդրվեցի՞ն գոնե վերջին այս մեկ տարվա ընթացքում:

– Բնականաբար՝ ոչ: Տնտեսության զարգացման համար հարկավոր է մի բան՝ ազատ շուկայական հարաբերություն: Իսկ որպեսզի դա լինի, անհրաժեշտ է օրենքի գերակայություն: Քանզի ցանկացած ներդրող նախ և առաջ ուսումնասիրում է շուկան և եզրակացնում, թե արժե՞ արդյոք այնտեղ ներդրումներ անել, արդյո՞ք իր գումարները, ինչպես նաև եկամուտները պաշտպանված կլինեն օրենքով:

Իսկ մեր երկրում, գիտենք, որ օրենքը գործում է ընտրողաբար. մեկի համար այն կա, մեկի համար չկա: Մեկը մարդ է սպանում, պարզվում է ինքնապաշտպանություն էր, մեկն էլ պատահաբար ինչ–որ մեկին գցում է մեքենայի տակ, համարվում է դիտավորյալ սպանություն: Ու այս մարդը գնում և տարիներով նստում է բանտում:

Եվ այս ամբողջ իրավիճակները չեն կարող նպաստել տնտեսության զարգացմանը: Եթե դու ունես ոչ անկախ և կոռումպացված դատարան, եթե քո երկրում կան մենաշնորհներ, ապա չես կարող երկրիդ տնտեսությունը զարգացնել: Սա միանշանակ է:

Իսկ տնտեսության զարգացումը ենթադրում է հետևյալը՝ դրսից փողերի մուտք դեպի երկիր, արտադրանք, որը կարտահանվի, երկիր կբերվեն նոր տեխնոլոգիաներ: Նաև՝ գիտության զարգացում: Այս ամենը անհնար է ներկա պայմաններում, քանի դեռ կան մենաշնորհներ, կա կոռուպցիայի բարձր մակարդակ, ինչպես նաև բացակայում է օրենքի գերակայությունը:

– Վարչապետը ներդրումների սպասելիքներ ունի: Դուք չե՞ք կիսում նրա լավատեսությունը:

– Վարչապետի խոստացած բոլոր ներդրումներից ոչ մեկն իրականություն չի դարձել: Հիշեցնեմ, որ նա լրջագույն ներդրումներ էր խոստացել պաշտոնավարման սկզբում, բայց դրանցից և ոչ մեկը դեռևս տեղ չի հասել: Եվ վերցրած վարկերը փորձում են ներկայացնել որպես ներդրումներ:

Հիշենք հենց Հայաստան–սփյուռք վերջին համաժողովը: Մի լուրջ ներդրող չէր մասնակցում դրան: Եթե համեմատենք տարիներ առաջ գումարված առաջին համաժողովի հետ, ապա այն ժամանակ Հայաստան էին եկել աշխարհի բոլոր միլիարդատեր ու միլիոնատեր հայերը: Իսկ այս անգամ նրանք չկային:

Ինչո՞ւ չկային: Որովհետև սպառվել է այս մարդկանց վստահությունը մեր երկրի իշխանությունների նկատմամբ: Բազմիցս խաբվել են և այլևս չեն ցանկանում որևէ բան անել մեր երկրում: Սպասում են, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա, ստեղծվի նորմալ երկիր, որտեղ կգերակայի օրենքը, նոր միայն գան ու իրենց ներդրումներն անեն:
Եվ դա այդպես է. միայն օրենքի գերակայության պարագայում է հնարավոր, որպեսզի երկրում ներդրումներ գան, հետևաբար և՝ տնտեսությունը սկսի զարգացում ապրել:
– Եվ՝ ինչպե՞ս կքվեարկի ձեր խմբակցությունը բյուջեի նախագծին:

– Այս պահի դրությամբ որևէ պատճառ չունենք կողմ քվեարկելու:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns