Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Եթե Հայաստանը ճիշտ ուղղությամբ զարգանա, արդյունքն աննկարագրելի լավը կլինի

ANALYSIS

Երևան քաղաքի ավագանու անդամ, տնտեսագետ Մնացական Պարակշիևի կարծիքով, մենք աշխարհում ամենաանտաղանդ ազգը չենք, որպեսզի չկարողանանք ծաղկող տնտեսություն ունեցող և գրավիչ երկիր կառուցել: Պարզապես հարկավոր է ճիշտ ուղղությամբ շարժվել, ինչը հիմա այդպես չէ:

«Ես համոզված եմ, որ բոլորիս համատեղ ջանքերով Հայաստանը իրոք ժամանակակից և ծաղկող տնտեսություն ունեցող երկիր լինելու բոլոր պոտենցիալներն ունի: Պարզապես հարկավոր է ճիշտ ուղղությամբ շարժվել և նպատակաուղղված քաղաքականություն վարել»,– Past.am-ի հետ զրույցում ասաց Մ. Պարակշիևը:

Ի դեպ, Երևանի վերջին ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Կանազի» մշակութային տունը 10 տարով Հրանտ Թոխատյանին շահագործման հանձնելու հարցը, նա նույնպես կողմ է քվեարկել, քանի որ, իր կարծիքով՝ եթե որևէ մեկը պատրաստ է կիսաքանդ որևէ կառույցի վերանորոգման համար ներդրում իրականացնել, ապա դա միայն պետք է ողջունել:

«Այդ տարածքը չի նվիրաբերվել, այլ 10 տարով անհատույց տրվել է օգտագործման, այն պայմանով, որ այնտեղ պետք է ներդրում կատարվի: Ներդրումային ծրագիրը ամրագրվելու է նաև պայմանագրում: Եթե շեղումներ լինեն, ապա քաղաքապետարանը կարող է այն չեղարկել, բայց ես չեմ կարծում, որ նման ընթացք կունենա այս նախագիծը»,– ասաց Մ. Պարակշիևը:

Նրա խոսքով, մայրաքաղաքում շատ կան կիսափլված շինություններ: Դրանք փրկելու երկու տարբերակ կա՝ կա՛մ պետք է հանձնել մասնավորին, պայմանով, որ այնտեղ ներդրումներ արվեն, կա՛մ պետությունը պետք է իր գումարներով այն վերանորոգի ու աշխատատեղեր բացի:

«Համաշխարհային փորձը ևս ցույց է տալիս, որ սա է միակ ճանապարհը, բայց ցավոք Երևանի ներկա քաղաքային բյուջեն պարզապես թույլ չի տալիս նման ծրագրեր իրականացնել: Այս պայմաններում ո՞րն է ավելի լավ՝ որ դրանք նույն ձևով շարունակեն մնա՞լ, թե փրկվեն հետագա քայքայումից: Երկրորդ տարբերակն ինձ համար միանշանակ ավելի ընդունելի է, այդ իսկ պատճառով էլ ես կողմ եմ քվեարկել ոքրոշմանը»,– ասաց Մ. Պարակշիևը:

Խոսելով ավագանու վերջին նիստի ժամանակ ընդունված՝ «Երևանի զարգացման հնգամյա ծրագրի» մասին, նա նշեց, որ այն բավականին լավ ծրագիր է, որով նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում լուծել շատ հարցեր: 
«Ես որպես տնտեսագետ հասկանում եմ, որ դրանք մեծ գումարներ պահանջող ծրագրեր են, որոնց մի մասը պետք է իրականացվեն բյուջեի գումարներով, մյուս մասը՝ մասնավոր ներդրողների մասնակցությամբ: Կարևոր է, որ ծրագիրն իրականացվի, որը կապված է մի շարք այլ գործոններից»,– ասաց Երևանի ավագանու անդամը:

Այդ գործոններից ամենակարևորը գրավիչ միջավայրի առկայությունն է: Մ. Պարակշիևի կարծիքով, ներկայում Հայաստանում պայմաններն այնքան էլ գրավիչ չեն ներդրումներ իրականացնելու համար, իսկ կառավարությունը դեռ շատ գործ ունի անելու միջավայրը գրավիչ դարձնելու համար: Այս առումով, նոր հեծանիվ հորինել պետք չէ, քանի որ դրանք վաղուց ապացուցված աքսիոմատիկ ճշմարտություններ են, իսկ հաջողության հասնելու միակ գրավականը քաղաքական կամքի դրսևորումն ու հավասարության սկզբունքի շարունակական պահպանումն է:

«Մնացած հարցերում ես որևէ լուրջ խոչընդոտ չեմ տեսնում: Հայաստանի ներդրումային պոտենցիալը շատ–շատ մեծ է, բայց օգտագործվում է դրա չնչին մասը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ եթե մեզ հաջողվի նման մթնոլորտ ձևավորել, Հայաստանը կկարողանա շատ մեծ ծավալների ներդրումներ ներգրավել: Հարկավոր է նաև արագացնել տեմպերը: Նման պայմանների դեպքում շատերն առանց հրավերի կգան, և շատ կարճ ժամանակ հետո Հայաստանը բոլորովին այլ երկիր կդառնա: Այդ դեպքում արդեն մեզ հուզող բոլոր հարցերը՝ արտագաղթը, ուղեղների հոսքը և այլն, կվերանան: Արտագաղթը կփոխվի ներգաղթով, և երկիրը կծաղկի: Եվ դա կարող է լինել միայն և միայն քաղաքական կամքի և օրենքի առջև բոլորի համար հավասար պայմանների առկայության պարագայում»,– համոզված է Մ. Պարակշիևը:

 

 Արմինե Գրիգորյան

 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign