Կառավարությունը հավանություն տվեց «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորների առաջարկին
POLITICSԿառավարությունը հավանություն տվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որը ներկայացրել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու Վարդևան Գրիգորյանը: Նախագծով առաջարկվում է համայնքում ունենալ համայնքապետի տեղակալներ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ՏԻՄ-ի մասին օրենքի հոդված 30-ն առաջարկվում է ձևակերպել հետևյալ ձևով՝ համայնքի ղեկավարը կարող է ունենալ տեղակալ կամ տեղակալներ: «Այս կարգով մենք համաձայն ենք այս փոփոխությունն իրականացնել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը՝ ավելացնելով, որ նախկինում համայնքի ղեկավարը կարող էր ունենալ միայն մեկ տեղակալ, իսկ հիմա՝ համայնքների խոշորացման հետ կապված, պատգամավորներն առաջարկում են փոփոխություն մտցնել:
http://armenpress.am/arm/news/



