ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ Մոլդովայի նախագահի և առաջին տիկնոջ դիմավորման պաշտոնական արարողությունը
POLITICSՀայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ընդունեցին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին և առաջին տիկին Գալինա Դոդոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողություն:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը: Այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Մոլդովայի Հանրապետության Նախագահը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մոլդովայի և Հայաստանի առաջին տիկինները նոյեմբերի 9-ին այցելեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, ապա` Փարաջանովի թանգարան:
http://armenpress.am/arm/news/



