Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Տարկետումը պահպանելու երթ

SOCIETY

Երեկ ԵՊՀ–ի տասնյակ ուսանողներ դուրս էին եկել փողոց, դասադուլ կազմակերպել՝ բոյկոտելով տարկետման իրավունքի սահմանափակումը: Հիշեցնենք, որ մոտ տասը օր առաջ ԱԺ–ն քննարկում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը, որի կետերից մեկն էլ վերաբերում էր տարկետման վերացմանը:
Ըստ այդմ՝ 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է զորակոչվի բանակ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այդ օրերին նշում էր, թե տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մյուսներն այսպես, թե այնպես ընդհատում են իրենց կրթությունը: Սարգսյանի գնահատմամբ՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ` դեպի չծառայելը:

Ուսանողների հավաստմամբ, սակայն, նման նախագծի ընդունումը անթույլատրելի է, և կրթության հաշվին բանակ զարգացնելը լուծում չէ: Իրենց բողոքի ձայնը ինչ–որ տեղ կամ ինչ–որ մեկին հասցնելու նպատալով ԵՊՀ–ի ուսանողները նախ առավոտյան սկսել էին շրջել ֆակուլտետներով:– Դասադուլ լինելու ա, տարկետում լինելու ա,– վանկարկումներով մոտենալով ֆակուլտետների մասնաշենքերին՝ կոչ էին անում այլ ուսանողների և դասախոսների նույնպես միանալ այս ակցիային: Դասադուլի մասնակիցների վրա՝ հագուստի, պայուսակների, հեռախոսների վրա ինքնակպչուն թղթիկներ կային՝ «տարկետումը լինելու ա» մակագրությամբ: Ու թեև այդ մասնակիցների մեջ գերակշռում էին աղջիկ ուսանողներ, դա բնական էր՝ նրանք աջակցում ու քաջալերում են իրենց եղբայրներին ու ընկերներին:

Ժուռնալիստիկայի առաջին կուրսի ուսանողները նշում են, որ մասնակցում են այս երթին, որովհետև կարծում են՝ յուրաքանչյուր, թեկուզ մեկ հոգու ներկայությունը շատ կարևոր է ամեն ինչ փոխելու համար:

«Մենք պատրաստվում ենք նաև մնացած բուհերում երթ կազմակերպել, այսօր կհասցնենք, թե ոչ, չենք կարող ասել: Բայց ունենք ուսանողներ նաև այլ բուհերից, օրինակ՝ պետական տնտեսագիտական համալսարանից: Կարծում ենք, որ մեզ կմիանան նաև այլ բուհերի ուսանողներ: Հիմա մեր կոչը վերաբերում է դասախոսներին, ուզում ենք, որ իրենք դուրս գան, միանան մեզ: Ուղղակի հասկանալի պատճառներով իրենք չեն կարող այս պահին մեզ միանալ, գիտենք, որ իրենք էլ ամբողջովին կողմ չեն այս օրինագծին, ու մի քանի հոգի անգամ բացեիբաց այդ մասին արտահայտվել է»,– պատմեցին մեզ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:

Նրանցից նաև տեղեկացանք, որ երեկվա դասադուլի ու երթի նախաձեռնողը նույնպես իրենց ֆակուլտետի ուսանող է՝ Ռուբեն Բանուչյանը: Ուսանողներն ասում են, որ իրենց մեջ նրանք են, ովքեր հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ հավելելով, որ իրենք ու շատուշատ ուսանողներ Ռուբենի կողքին կանգնած են: Ըստ նրանց՝ մինչ այս դասադուլը նախորդ շաբաթվա ընթացքում փոքր մասշտաբով հավաքներ են տեղի ունեցել, տեղեկատվություն հաղորդելու նպատակով:
Հարցին, թե նկատողությունից չեն վախենում, պատասխանեցին ոչ՝ հավելելով, որ ամեն դեպքում ներքուստ մտավախություն ունեն, որ դասախոսների վերաբերմունքի փոփոխություն կարող է լինել. «Բայց էստեղ անհատներ չեն, որ ասեն քեզ կհիշեն, որ հենց դու էիր մասնակցում, որովհետև մենք խմբով ենք ու միասին ուժեղ ենք»:

Դիտարկմանն էլ, թե դասադուլին մասնակցող բոլոր ուսանողներն են իսկապես դեմ այս նախագծին, թե մի մասն օգտվում է առիթից և ուղղակի խուսափում է դասերից, պատասխանեցին՝ ոչ, նշելով, որ իրենք միևնույն է բացակա պիտի ստանան, և եթե խուսափելու լինեին, իրենց միանալու փոխարեն դասի չէին գա:

Հավելենք, որ ԵՊՀ–ի ուսանողները երեկ մոտեցել էին նաև մայր բուհի սև մասնաշենքին, որտեղ նույնպես իրենց միանալ ցանկացող ուսանողներ կային, սակայն միանալ չի հաջողվել, քանի որ բուհի դռները փակ են եղել:

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia