Ուկրաինայի Գերագույն ռադան Արսեն Ավակովի հրաժարականին դեմ է քվեարկել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Գերագույն ռադան Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականին դեմ է քվեարկել, հայտնում է ՈՒՆԻԱՆ–ը։
Հաղորդվում է, որ Ավակովի հրաժարականին կողմ է քվեարկել 31 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ մինիմումը 226 քվեն է։
Ալեքսանդր Ավակովը ձերբակալվել է հոկտեմբերի 31-ին: Քննչական գործողությունները տեղի են ունեցել, այսպես կոչված, «ճամփորդական պայուսակների» գործի հետաքննության շրջանակներում:
2016 թվականի հունվարին հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Ավակով կրտսերին նման մի տղամարդ ՆԳՆ նախկին ղեկավար Սերգեյ Չեբոտարի նման մարդու հետ բանակցում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համար պայուսակների ձեռքբերումն իրականցնելու համար:
Պայուսակներն իսկապես ձեռք էին բերվել, սակայն դրանց գինը շուկայական գնից 6 անգամ բարձր է եղել:
- Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը գործի բոլոր մասնակիցների համար գրավ վճարելու իրավունքով կալանք կխնդրի:
- Կիեւի դատարանը Ավակովի որդուն ազատ է արձակել՝ անձնական պատասխանատվությամբ։
- Ուկրաինայի դատախազությունը բողոքարկել է Ավակովի որդուն կալանավորելու դատարանի մերժման որոշումը
- Ուկրաինայի Ռադան այսօր կքննի Ավակովի ազատման հարցը
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
5
Scholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program



