Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ պաշտպանության նախարարն Տավուշի մարզում անդրադարձել է «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին

SOCIETY

ՀՀ պաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

այցի շրջանակում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման  հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմանները: Պաշտպանության նախարարը ծանոթացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի աջակցությամբ մարտական հենակետերում և խրամախորշերում իրականացված լրակահավորման և վերամրակցման աշխատանքներին:

Տավուշի մարզ այցելության հաջորդ կանգառը եղել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքը: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանամերձ համայնքները մշտապես պետության ուշադրության կենտրոնում են, և արվում է հնարավորը՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հենց այդ նպատակով է ստեղծվել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման միջգերատեսչական հանձնաժողովը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել դրանց նպատակներն ու ակնկալվող արդյունքները: «Մերկողմից առաջարկվող ծրագրերն իրոք շատ են, և դրանց իրականացման համար անհրաժեշտ է մեր ժողովրդի համախմբվածությունըուժը,  վճռականությունը և իհարկե՝ բոլոր հնարավոր գայթակղություններից և կողքից հնչող չար բամբասանքներից հեռու մնալը»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հասարակական լայն հնչեղություն ստացած «Պատիվ ունեմ» ծրագրի դրույթներին և առավելություններին՝ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ չնայած տարատեսակ շահարկումներին, պաշտպանական գերատեսչության խնդիրն է որակական նոր հարթության վրա դնել զորակոչային գործընթացը՝ այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ առաջարկելով երիտասարդներին:

«Առաջարկվող ծրագրերը մեծ առավելություն են տալու երիտասարդներին՝ թույլ տալով նրանց ծառայության ընթացքում ոչ միայն պահպանելմշտական կապը հարազատների հետայլև ստանալ ֆինանսական փոխհատուցումմիևնույն ժամանակ ծառայության տարիներն օգտագործել ինպաստ իրենց ապագայի կառուցման: «Պատիվ ունեմ» ծրագիրըորն այս օրերին բուռն քննարկումների առիթ է տվել, նաև այստեղ ներկա երեխաներիհամար էովքեր ապագայում, ծրագրի շնորհիվ, կարողանալու են պետության կողմից ամբողջությամբ փոխատուցված անվճար բարձրագույնկրթություն ստանալ և՛ բակալավրիատուրայում և՛ մագիստրատուրայոմծառայել ոչ թե որպես շարքայինայլ որպես սպա 3 տարի ժամկետովայնուհետև վերադառնալ իրենց քազաքացիական կյանքին»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Սահմանամերձ համայնքի բնակչության հետ անմիջական զրույցի ընթացքում պաշտպանության  նախարարը պատասխանել է նաև նրանց հուզող հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին զորակոչային գործընթացի շրջանակում նախատեսվող փոփոխություններին:

Ներքին Կարմիրաղբյուր համայնք կատարած այցի ավարտին պաշտպանության նախարարը մասնակցել է նաև Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մասնակցել է «Դպրոց կենտրոնների միության» նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում էինհանրակրթական դպրոցների տնօրեններ՝ հանրապետության բոլոր մարզերից:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանն անդրադարձել է պաշտապանական համակարգում, մասնավորապես՝ «Զինապարտության մասին» օրենքով նախատեսվող հայեցակարգային փոփոխություններին, զորակոչային գործընթացի շրջանակում զորակոչիկներին տրվող բովանդակային մի շարք արտոնություններին: Ի պատասխան հանդիպման մասանակիցներից մեկի այն մտահոգությանը, թե ինչու է նոր օրենսդրությամբ վերացվում 150 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող զորամասում ծառայելու արտոնությունը, պաշտպանության նախարարը փաստել է, որ նշյալ արտոնությունը առավելապես ձևական բնույթ է կրում, իսկ այժմ, նոր օրենսդրությամբ, նորովի կարգավորվում է զորակոչիկներին տրվող արտոնությունների գաղափարն ու բովանդակությունը:

Հանդիպման մասնակիցների խնդրանքով պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև նախօրեին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մի խումբ ուսանողների կողմից հայտարարված դասադուլի հնարավոր պատճառներին և հետևանքներին՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաև բախում, սակայն միևնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ:

ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կատարած այցի ավարտին պաշտպանության նախարարը մասնակցել է նաև «Հայ զինվորը» խորագրով պաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառմանը և պարգևատրել հաղթողներին:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California