Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Բազմաբնակարան շենքերի էներգախնայողության մակարդակը հնարավոր կլինի բարձրացնել 60 տոկոսով

POLITICS

Միջին բազմաբնակարան շենքի արտաքին ջերմամեկուսացում իրականացնելու դեպքում հնարավոր է մինչև 60 տոկոսով խնայել բնակիչների ջեռուցման ու հովացման ծախսերը: Նման բարձր ցուցանիշ արձանագրելու համար, սակայն, անհրաժեշտ է բոլոր բնակիչների համաձայնությունն ու ֆինանսական ներդրումը: Շահառու բոլոր կողմերին գոհացնող ուղիներ հայթայթելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտմանն ուղղված ԵՄ-ն էներգետիկայի համար համաժողովի շրջանակում: «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ճիշտ մեխանիզմներ գտնելու խնդիրը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում է առկա: Շենքերում շահառուների քանակն անհամեմատ շատ է, կան բնակարաններ, որոնք դատարկ են, կան բնակիչներ, որոնք չեն ուզում ոչ մի բանի համար վճարել, կան բնակիչներ, որոնք հնարավորություն չունեն, կան նաև բնակիչներ, ովքեր ունեն ցանկություն ու հնարավորություն, բայց անհրաժեշտ է մյուսների համաձայնությունը ևս: Այսքան շահառու ունենալու դեպքում շատ դժվար է մեկ սկզբունքով աշխատող բիզնես մոդել գտնել ու մասսայական էներգախնայողության միջոցառումներ իրականացնել»,-ասաց փոխնախարարը:

Բազմաբնակարան շենքերում էներգախնայողության ծրագրերի իրագործմանը խոչընդոտող մեկ այլ գործոն է համատիրությունների կարողությունների բացակայությունը: Բայց ինչպես նշեց Հայկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեն ներկայում պատրաստում է օրենսդրական փաթեթ համատիրությունների ոլորտը բարեփոխելու համար: «Այստեղ կարևոր են նաև էներգետիկ ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունները, որոնք համատիրություններին ուղղություն կտան, ճիշտ ծրագրեր կկազմեն էներգետիկ աուդիտի արդյունքում»,-ասաց փոխնախարար Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ մի շարք պիլոտային ծրագրեր են իրականացրել էներգախնայողության ոլորտում և հստակ պատկերացնում են, թե արտաքին ջերմամեկուսացումը տնտեսական ինչ շահավետություն ունի: «Հիմա պետք է շատ ավելի մեծ ծրագրեր իրականացնել, տեստավորել պիլոտային գաղափարներն ավելի լայն շրջանակների համար և դուրս բերել աշխատող մոդելները»,-նշեց նա: 
Մեկ բազմաբնակարան շենքի արտաքին մեկուսացումը` կախված շենքի չափից, Հայկ Հարությունյանի խոսքով, պիլոտային ծրագրով կազմել է 40 միլիոն դրամ, բայց դրա մասսայականացման դեպքում՝  հնարավոր է մինչև կիսով չափ կրճատել ծախսերը: Մասնավորապես, միջին չափի 7-9 հարկանի պանելային շենքի արտաքին ջերմամեկուսացումը կարող է արժենալ 20 միլիոն դրամ: «Հայաստանում կա մոտ 20 հազար բազմաբնակարան շենք ու 450 հազար առանձնատուն, այսինքն՝ խնայողության ներուժը շատ-շատ է: Բայց ոլորտում վերոնշյալ գործողություններն անհրաժեշտ են ոչ միայն էներգաարդյունավետության տեսանկյունից, այլև շինությունների կյանքը երկարացնելու, բնակիչների հարմարավետության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից»,-նշեց փոխնախարար Հայկ Հարությունյանը: 

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards