Սևանում հայտնի «Սնդոն» BMW-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ
SOCIETY
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Սևանի բնակիչ, 55-ամյա Կամո Առաքելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 35 ԼM 950 համարանիշի ավտոմեքենայով բախվել է իր առջևով ընթացող, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 32-ամյա Արամ Պողոսյանի վարած КамАЗ մակնիշի 53 ՏՏ 237 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ, Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ հատուկ ռեանիմոբիլով տեղափոխվում է Էրեբունի բժշկական կենտրոն, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր օգնություն են ցուցաբերել վիրավորին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնը:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում



