Լավրովը եւ Զարիֆը քննարկել են Սիրիայի խնդիրն ու Կասպյան տարածաշրջանում համագործակցությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ իրանցի նրա գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորման եւ Կասպյան տարածաշրջանում համագործակցության հարցերը, հայտնում է ՏԱՍՍ—ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ–ին։
ԱԳՆ–ից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են նոյեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած այցի ֆոնին միջազգային ասպարեզում երկկողմ համագործակցության հարցերը։
«Մասնավորապես նախարարները կարծիքներ են փոխանակել Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ եւ անդրադարձել Կասպյան տարածաշրջանում առկա խնդիրներին»,– հայտնել են ԱԳՆ–ից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



