Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Շամլուղի» անտառպետության պահաբաժնից ապօրինի ծառահատումների դեպքով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

SOCIETY

 «Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարբեր տեղամասերում ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 5 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել է դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

«Hetq.am» ինտերնետային կայքում «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում են անտառների զանգվածային ոչնչացումը» վերտառությամբ հոդվածում ներկայացված՝ լրագրողի կողմից հայտնաբերված ծառահատումների մասին վկայող տվյալների ստուգման արդյունքնում 2017 թվականի ապրի­լի 28-ին հարուցվել էր քրեական գործ: 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բեր­ված ապացույցներով պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Լուռու մարզի Ալավերդի քաղաքի և Աքորի գյուղի թվով հինգ բնակիչներ իրենց կողմից վարած ավտո­մեքենաներով, փայտանյութ ապօրինի ձեռք բերելու շարունակական դիտավորությամբ, պարբե­րաբար գնացել են «Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նում գտնվող տարբեր հատվածներ և, առանց թույլատվության, անտա­ռահատման տոմսի կամ անտա­­ռային տոմսի, ապօրինի ծառահատումներ իրականացրել:  

ՀՀ բնապահ­պանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տես­չութ­յան Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված զննությամբ հայտնաբերվել են թվով 24 հաճարենի, 27 բոխի և 1 կաղնի տեսակի հատված ծառեր, ինչի հետևանքով բուսական աշխար­հին պատճառվել է վնաս 2.632.500 ՀՀ դրամի չափով: 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար վերոնշյալ քաղաքացիներին մեղադրանքներ են առաջա­դրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, մեկ անձի դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ նոյեմբերի 7-ին ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

Քննությունից թաքնվելու պատճառով նրանցից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

 Ավելի ուշ՝ ՀՀ Բնապահ­պանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից «Շամլուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարածքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են կանգուն ևս 6 հատ հաճարենու, 10 հատ բոխու, 12 հատ թեղու, 5 հատ ուռենու և 6 հատ քամատապալ բոխու, 1 հատ քամատապալ կաղնու կոճղեր՝ ինչի հետևանքով բուսական աշխար­հին պատճառված է խոշոր չափի: 

 Քրեական գործի նախաքննության նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումների պատճառ է դարձել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալ­վարի անտառտնտե­սութ­­յուն» մասնա­ճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտա­կա­նությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: 

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի նյութերով «Շամլուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժնի տարածքից առերևույթ ապօրինի ծառեր հատելու և «Լալվարի անտառտնտե­սութ­­յուն» մասնա­ճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քր. օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի և  315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել նոր քրեական գործ և առանձնացնել առանձին վարույ­թում: 

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia