Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Լիբանանը դարձյալ վտանգի շեմին է

INTERNATIONAL NEWS

Նոյեմբերի 4–ին Լիբանանի վարչապետ Սաադ ալ–Հարիրին, առանց նույնիսկ երկրի նախագահ Միշել Աունի հետ իր քայլը նախապես համաձայնեցնելու կամ քննարկելու, անակնկալ կերպով հրաժարվեց իր պաշտոնից: Ընդ որում, հրաժարականի մասին դիմումը Հարիրին ոչ թե Բեյրությում, այլ Էր–Ռիադում հնչեցրեց՝ սաուդական Ալ–Արաբիա հեռուստաընկերության եթերում հայտարարելով, որ վարչապետության աթոռին մնալու դեպքում իր կյանքին վտանգ է սպառնում: Այդ հարցում Հարիրին սլաքներն ուղղեց Իրանի և լիբանանյան Հըզբոլլահ շարժման դեմ՝ վերջիններիս մեղադրելով «Լիբանանի ներքին գործերին միջամտելու, երկրի վիճակն ապակայունացնելու և արաբական աշխարհը քանդելու» փորձի մեջ: Տարօրինակ էր նաև այն փաստը, որ սովորաբար շատ ավելի զուսպ այս գործիչն Էր–Ռիադում փաստացի վրեժխնդրության կոչ արեց՝ հայտարարելով, որ «արաբական աշխարհն, ինչպես նախկինում, ոտքի կկանգնի՝ կտրելով Իրանի ձեռքերը»: Եվ հատկանշական է հատկապես այն, որ նրա այդ հայտարարությունից քիչ անց սաուդական մամուլը գրեց Արաբիայի՝ Լիբանանին հասցնելիք հարվածների վերաբերյալ…

Բնականաբար, վերոնշյալին Հըզբոլլահն առաջին հերթին արձագանքեց (մինչ այդ միայն նախագահ Աունն էր Հարիրիին առաջարկել վերադառնալ Լիբանան և ըստ էության բացատրություններ ներկայացնել կատարվածի առնչությամբ): Դիմադրության շարժման ղեկավար շեյխ Սեյեդ Հասան Նասրալլան Հըզբոլլահի Ալ–Մանար հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ վարչապետի հրաժարականի պատճառը ոչ թե Լիբանանում, այլ Սաուդյան Արաբիայում է պետք որոնել: Ընդ որում կամ այդ երկրի ներիշխանական պայքարի, կամ բացահայտ ագրեսիայի դրսևորման, Լիբանանում իրավիճակի սրման և վարչապետի պաշտոնում մեկ այլ մարդ տեսնելու ցանկության համատեքստում:

«Հարիրին Ռիադ կանչվեց և սոսկ Արաբիայի՝ իրեն թելադրված հաղորդագրությունն ընթերցեց…Այս հրաժարականը վկայում է ոչ թե իր իսկ երկրում Դիմադրության շարժման որևէ գործունեության, այլ Լիբանանի ներքին հարցերին Սաուդյան Արաբիայի բացահայտ միջամտության մասին»,–իր ուղերձում նշեց շեյխ Նասրալլան՝ հավելելով, որ «Լիբանանի Հըզբոլլահը Սաադ Հարիրիի հրաժարականը չէր ցանկանում, և այն անակնկալ էր նաև իրենց համար»: Ավելին՝ Նասրալլան հատուկ ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես և որտեղ է վարչապետը հրաժարական տվել՝ «հակասելով Լիբանանի ինքնիշխանությանն ու արժանապատվությանը»:Ինչ վերաբերում է հակասություններին ու մահափորձի կազմակերպմանը, Նասրալլան նշեց, որ առաջինի դեպքում միշտ էլ կարելի էր քննարկումներ ծավալել և պայմանավորվածության գալ՝ ինչպես դա պատահեց Ազգային համաձայնության կառավարության կազմման դեպքում, իսկ երկրորդը բացահայտ սուտ որակեց՝ նշելով, որ «ստիպում են մտածել, թե նման տեղեկությունների միակ աղբյուրը հենց սաուդական հեռուստաընկերությունն է, և մարդիկ նպատակ ունեն արդարացնել Լիբանան վերադառնալուց հրաժարվելու՝ Հարիրիի փորձը»: Գալով արդեն Լիբանանում հնարավոր ռազմական օպերացիայի թեմային՝ Նասրալլան կարևոր հարցադրումներ արեց: «Որտեղի՞ց կարող են սաուդցիները հարված հասցնել՝ Սիրիայի տարածքի՞ց: Իսկ գուցե Իսրայելի՞ց, որը երկրորդ պատերազմից հետո զգուշանում է նման սցենարից»,– հայտարարեց Նասրալլան՝ լիբանանցիներին հանդարտության կոչեր ուղղելով և հավաստիացնելով, Հըզբոլլահը չունի ռազմական հակամարտություն հրահրելու նպատակ և երբեք Լիբանանին չի ներգրավի զինված հակամարտության մեջ: 

Այս իրավիճակում ինչպես կզարգանան իրադարձությունները՝ դժվար է ասել: Մերձավոր Արևելքի սիրտը հանդիսացող Լիբանանը, որի վերահսկմամբ, տասնամյակներ շարունակ, շատերն են հետաքրքրված, աչքի է ընկնում բնակչության էթնիկ և կրոնադավանական բազմազանությամբ, որտեղ հիմնական խմբեր կազմող սուննի և շիա մուսուլմանների հարաբերությունները մշտապես լարված են: Դրա արդյունքում երկիրը ներքաշվեց 15–ամյա արյունալի քաղաքացիական պատերազմի մեջ (1975–90 թթ.), որից հետո էլ շիա–սունի հակամարտությունը հաճախ է պարարտ հող դառնում ոչ միայն ներիշխանական ճգնաժամի, այլև բռնությունների համար:

 

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris