Արմավիրի մարզպետը ժամանակ է շահում. Փարաքարում կրքերը հանդարտվել են
SOCIETYԱրմավիրի մարզի Փարաքար համայնքում դպրոցի ծնողների եւ մարզպետարանի հարաբերությունները կարծես թե կարգավորվում են: Բանն այն է, որ Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերանայել էր Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իր նախկին որոշումը:
Փարաքար համայնքի միջնակարգ եւ հիմական դպրոցները լուծարվել էին եւ վերամիավորվել, որի արդյունքում միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանն ազատվել էր աշխատանքից, իսկ տնօրեն էր նշանակվել հիմնական դպրոցի տնօրեն Կարիեն Մակարյանը: Այդ որոշմանը դեմ էին Փարաքարի դպրոցի ծնողական անձնակազմը եւ որպես բողոքի նշան նոյեմբերի 1-ին փակել էին Երեւան-Էջմիածին մայրուղին:
Armtimes.com-ի հետ զրույցում դպրոցի նախակին տնօրեն Վարազդատ Հակոբյանն ասաց, որ այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սաթենիկ Պետրոսյանը: «Դպրոցում կա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ես առայժմ առողջական խնդիրներով բուժման մեջ եմ»,- ասաց Վարազդատ Հակոբյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել:
Մեզ հայտնի դարձավ, որ Սաթենիկ Պետրոսյանը Փարաքար համայնքի բնակիչ է, սակայն դպրոցի ծնողները դեռ սպասման մեջ են, քանի որ մտավախություն ունեն, որ դպրոցի տնօրենի համար մի քանի ամսից անցկացվելիք մրցույթին կարող է մասնակցել Կարինե Մակարյան: Մակարյանի եւ ծնողների հարաբերություններն այդնան էլ հարթ չեն: Չի բացառվում, որ Սաթենիկ Պետրոսյանին ժ/պ նշանակելը ժամանակ շահելու համար է:



