Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկական Դավոս. Բիզնես ինովացիոն ֆորումի գլխավոր թեման թվային տնտեսության ստեղծումն է

POLITICS

 Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի հայ և արտասահմանցի մասնագետներին կհամախմբի Հայաստանում տնտեսության թվայնացման, նորարարական ռազմավարության մոտեցումների, գիտահետազոտական ենթակառուցվածքի զարգացման հարցերի շուրջ: Հինգերորդ անգամ անցկացվող միջոցառումը, որը կկայանա նոյեմբերի 10-11-ին Դիլիջանում, ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ֆորումի հիմնական նպատակը ռազմավարական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների հարթակ ստեղծելն է:

«Միությունն իր առջև խնդիր է դրել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի իմիջի վերականգնումը, հետևաբար կարիք կա մի հարթակի, որտեղ քննարկվում են դրան հասնելու ուղիները: Բարձր տեխնոլոգիական երկիր առանց տարբեր ոլորտներում համաձայնեցված քաղաքականության և հստակ նորարարական մոտեցման, հնարավոր չէ»,-ասաց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ այս միջոցառմանը հավաքվում են մարդիկ, ովքեր նախանձախնդիր են իր նշած նպատակի հարցում:

Հրավիրվում են նաև օտարերկրյա մասնագետներ, ուսումնասիրվում ու քննարկվում է միջազգային փորձը: Այս տարի ֆորումին կմասնակցեն մասնագետներ Գերմանիայից, Բելգիայից, Ռումինիայից: «Հույս ունենք, որ այն ի վերջո կդառնա հայկական Դավոս, իհարկե, մի քիչ ամպագոռգոռ է հնչում: Եթե Դավոսն ավելի շատ տնտեսական, ֆինանսական թեմաների ուղղվածության հարցեր է քննարկում, ապա սա կդառնա հարթակ նորարարությամբ հետաքրքրվողների համար, ինչու չէ նաև միջազգային ու ավելի ընդգրկուն բնույթ կստանա»,-նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

Ինչ վերաբերում է քննարկվող թեմաներին, ապա, ըստ Վարդանյանի, առաջնահերթ կխոսեն տնտեսության թվայնացման համար անհրաժեշտ տեղական արդյունաբերության ստեղծման, գիտահետազոտական ենթակառուցվածքի զարգացման, նորարարական ռազմավարության մոտեցումների, թվային անվտանգության խնդիրների վերաբերյալ: Կշոշափեն նաև հարցեր ինտելեկտուալ սեփականության համակարգի բարելավման ուղղությամբ, քանի որ, ըստ մեր զրուցակցի, այն լիովին չի ապահովում առկա պահանջները:

«Նորարարական ռազմավարության մեջ պետք է երևան այն ուղիները, թե ինչպես ստեղծենք մրցակցային ու նորարարական ուղեղ, քանի որ այն դաստիարակելը մշակութային խնդիր է: Բայց որքան էլ կողքի տարրերն ու ենթակառուցվածքները քննարկենք, համար մեկ հարցն այսօր մնում է կրթությունը: Բարձրագույն կրթության իմաստով տանուլ ենք տվել, այն չի ապահովում արդյունաբերության պահանջը հատկապես գիտահետազոտական աշխատանքների առումով: Մենք կարող ենք մեր գիտելիքներով ինչ-որ գործ բերել, բայց այն, կոպիտ ասած` ժամանակակից բանվորությունն է: Եթե ուզում ենք առաջին տեղերը գրավել, պետք է լուրջ գիտահետազոտական ներուժ ունենանք, իսկ այդ ներուժը պետք է ապահովեն համալսարանները: Կրթությունը պետք է լինի ուղղված գիտահետազոտականին, լինի ժամանակակից ու մարդկանց աշխատանքով ապահովող, ձգտում ու ուղղորդում տա դեպի գիտահետազոտական աշխատանք, որը չունենք»,-նշեց Կարեն Վարդանյանը:

Այս տարի Բիզնես Ինովացիոն Ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference