Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Ford Transit-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. կան վիրավորներ
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են 29-ամյա Գևորգ Նալբանդյանի վարած ЗИЛ-ММЗ 4502 մակնիշի 21 ՕՕ 881 համարանիշի և 26-ամյա Արտակ Հովհաննիսյանի վարած Ford Transit մակնիշի 34 ՍC 688 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում տեղազննություն էր կատարվում, տեղի ունեցավ մեկ այլ ավտովթար, որը, բարեբախտաբար, թեթև էր և զոհեր ու վիրավորներ չկան. բախվել էին Opel-ն ու Mercedes-ը։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



