Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Հաշմանդամի սայլակ եւ լսողական սարքեր շահառուներին կտրամադրվեն պետական հավաստագրերի հիման վրա

SOCIETY

 2018 թվականից շահառուներին հաշմանդամության սայլակներ եւ լսողական սարքեր տրամադրվելու են նոր կարգով՝ պետական հավաստագրերի հիման վրա: Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզպետարանում կայացած «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի» հերթական նիստում հայտարարեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի» նախագահ Արտաշես Նիկոյանը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետեր, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, նույն վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, Գեղարքունիքի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Մեր նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներ եւ լսողական սարքեր տրամադրելու գործընթացը դյուրացնելու համար գնաց պետական հավաստագրերի տրամադրման կարգին, որով հաշմանդամն ինքն է նախօրոք որոշում եւ ընտրում համապատասխան սայլակը կամ սարքը, որի հիման վրա էլ նրան տրվում է պետական հավաստագիրը:

Նոր կարգի համաձայն՝ կարիքավորը դիմում է ներկայացնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, որտեղ եւ ուսումնասիրվում ու կազմվում են համապատասխան փաստաթղթերը եւ ուղարկվում նախարարություն՝ հավաստագիր տրամադրելու նպատակով:Նախարարությունում եւս ուսումնասիրվում են փաստաթղերը եւ ուղարկվում «Հանգրվան» ՊՈԱԿ, որի միջոցով էլ տրամադրվելու են սարքերը:

Նոր գործող կարգով ընտրվել է մեկ կառույց, ի տարբերություն նախկինում գործող կարգի, որպեսզի շահառուները հստակ իմանան, թե որտեղից են ձեռք բերելու սայլակները կամ լսողական սարքերը:Հնարավոր է հավաստագիրը եւ սարքը շահառուին հասցնել նաեւ փոստային առաքման միջոցով:

Մի խոսքով, արվելու է հնարավորը, որպեսզի այս հարցում անտեղի քաշքշուկներ, դժգոհություններ չառաջանան, որպեսզի շահառուները հնարավորինս իրազեկ լինեն գործող նոր կարգին, որով, կարծում եմ, համակարգում առաջացած խնդիրները կկարգավորվեն մեր համագործակցված աշխատանքի արդյունքում»-հայտարարեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:

Ճամբարակի տարածաշրջանի ՍԱՏԳ կողմից 2017 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացված աշխատանքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Ճամբարակի ՍԱՏԳ պետ Ռիտա Հովհաննիսյանը, «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության կողմից 2017 թվականին Գավառ քաղաքում միայնակ ծերերի եւ հաշմանդամների համար իրականացված բարեսիրական ծրագրերի մասին՝ «Հայկական Կարիտաս» ՀԿ նախագահ Արայիկ Եղիազարյանը:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի» նախագահ Արտաշես Նիկոյանը հրահանգեց հանձնաժողովի անդամներին եւ շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ հետեւողական աշխատանք տանել պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամներին սայլակներ եւ լսողական սարքեր տրամադրելու գործընթացը նոր գործող կարգի համաձայն իրականացնելու եւ վերահսկելու ուղղությամբ:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan