Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Պայթյունավտանգ նոր օրենքը եւ հանրահայտ տրանսգենդերի ապրումները Հայաստանում

SOCIETY

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է, որ քրեորեն պատժելի արարք կարող է համարվել մարդու սեռական կողմնորոշման պատճառով նրա նկատմամբ խտրականությունը:

Նախատեսվող առավելագույն պատիժը մինչեւ երկու տարի ժամկետով ազատության սահմանափակումն է: Իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով խտրականության դեպքում էլ սահմանվում է ոչ թե ազատության սահմանափակում, այլ ազատազրկում՝ մինչեւ երկու տարի ժամկետով:

Նախագծի գլուխ 28-ը վերնագրված է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ», որի 197-րդ հոդվածը վերաբերում է խտրականությունը:

Դրանով ամրագրվում է.

  1. Խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը (նվազագույն աշխատավարձի-խմբ.) քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
  1. Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նոր քրեական օրենսգքրի նախագիծը դրվել է հանրային քննարկման: e-draft.am կայքում դրան դեմ է արտահայտվել քվեարկողների 90 տոկոսը եւ միայն 10-ն է հայտնել դրական վերաբերմունք:

Նախագծի տակ տեղ են գտել նաեւ կարծիքներ, որոնց հեղինակները օրինագծի վերոնշյալ հատվածը համարում են ընդհուպ մինչեւ հակապետական ու հակաբարոյական:

«Հոդված 197` «Խտրականություն» անհապաղ հանել շրջանառությունից, որպես ակնհայտ հակազգային, հակապետական եւ հակաբարոյական բնույթ: Բացառել դրա հեղինակի հետագա մասնակցությունը օրենսդրության մշակման հետ կապված ցանկացած աշխատանքներին»,

«Արեւմտյան երկրներում համանման սեռական կողմնորոշման հիման վրա «խտրականությունը» քրեականացնող օրենքները ՇԱՆՏԱԺԻ հիմք է ծառայում․․․ ի օգուտ անբնական սեռական հակումներ ունեցողների»:

Ի դեպ, «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կայքում օրեր առաջ հրապարակվել է հարցազրույց Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի հետ, որի սեռական կողմնորոշման հարցը վերջին տարիներին պարբերաբար դառնում էր լրատվամիջոցների քննարկման նյութ:

Նա արդեն մեկ տարի է՝ բնակվում է Նիդերլանդներում։ Տրանսգենդեր սպորտսմենը քաղաքական ապաստան է ստացել եւ այժմ հոլանդերեն է սովորում։

«Որ սկսեմ Հայաստանից իմ հեռանալու պատճառները թվել՝ մեր խոսակցությունն օրեր կտեւի։ Ո՞վ չգիտի, որ տրանսգենդեր մարդիկ Հայաստանում ամենախոցելի խումբն են։ Երբ փորձում ես քեզ շրջապատող իրականությունում ինչ-որ բան փոխել, բայց չի ստացվում, երբ նորից ես փորձում, ու էլի չի ստացվում, այլ բան չի մնում, քան ֆիզիկապես տեղափոխվել ուրիշ միջավայր։ Հատկապես երբ տեսնում ես, որ մի կողմում դու ես ու էլի մի քանի հոգի, իսկ մյուս կողմում՝ ճնշող մեծամասնությունը։ Խտրականության, սպառնալիքների, ատելության, տարբեր իրավունքների ու ազատությունների ոտնահարումների աստիճանը Հայաստանում այնքան բարձր էր ու ամենուր, որ շնչելու օդ չկար, բայց շնչահեղձ լինելու ցանկություն էլ չկար։ Այդ բեռը, այդ ծանրաձողը բարձրացնելու ո՛չ ուժ, ո՛չ էլ հավես այլեւս չէր մնացել, որովհետեւ խաղի կանոններն անարդար էին»,- ասել է Մելը՝ նշելով, որ կխոսի արտագաղթի բազմաթիվ պատճառներից միայն մեկի մասին։

Սպորտսմենը նկատել է, որ երկրից հեռանալու մի շարք պատճառներից այդ մեկը չի վերացել Նիդերլանդներում մեկ տարի ապրելուց հետո անգամ.

«Հայաստանյան մեդիան նկատի ունեմ, որը դարձել է ատելության, անհանդուրժողականության ու խավարամտության տարածման եւ բազմապատկման հիմնական գործիքը։ Ու այդ գործիքը հմուտ կերպով օգտագործում են թե՛ իշխանությունները, թե՛ չարաբաստիկ ռազմավարական դաշնակցի ագենտները։ Իսկ երբ դու հանրությանը հայտնի մարդ ես, իսկույն հայտնվում ես նրանց թիրախում։ Հայտնի մարդկանց հայտնվելը մամուլի ուշադրության կենտրոնում ինքնին բնական բան է, բայց ամեն ինչ չափ ու սահման պետք է ունենա։ Լրատվամիջոցները պիտի սահմանափակված լինեն լրագրողական էթիկայի կանոններով ու համամարդկային նորմերով, լրատվամիջոցն իրեն չպետք է թույլ տա օրը 24 ժամ քիթը խոթել մարդու անձնական կյանքի մեջ, հետապնդել ու թունավորել քաղաքացու կյանքը։

Զավեշտալի է, բայց Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո անգամ՝ այս մեկ տարվա ընթացքում, հայաստանյան մամուլում մի քանի տասնյակ հրապարակումներ են եղել. Դալուզյանը փոխել է սանրվածքը, Դալուզյանը Ֆեյսբուքում այս արեց, այն արեց․․․ Եվ յուրաքանչյուր նման նյութի տակ՝ ընթերցողների ատելության նոր դոզաներ, խտրականության մի նոր խրախճանք․ մեկնաբանությունների շարան, որն, իհարկե, չի ջնջվում լրատվամիջոցների խմբագրակազմի կողմից»։

Հարցին, թե ո՞ր դեպքում կվերադառնա Հայաստան՝ Մել Դալուզյանը պատասխանել է, որ չի մտածել այդ մասին ու չի էլ պատկերացնում՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում լուծվեն այն բոլոր խնդիրները, որոնց ինքը բախվել է։

Ու մինչ Քրեական օրենսգրքի նախագծում տեղ գտած սեռական կողմնորոշման պատճառով խտրականության վերաբերյալ դրույթն ընդդիմախոսների դիմադրությանն է հանդիպում, դրա բացակայությունից տուժող բազմաթիվ մարդիկ փորձում են իրենց կյանքը կազմակերպել առավել հանդուրժողականության պայմաններում:  

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan