Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Թրամփի քաղաքականությունն ու «Գրին քարտ»–ի սիրահար հայերը.ՀՀ–ից որակյալ մասնագետների արտահոսք կլինի

SOCIETY

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության քաղաքականությունը: Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մշտական բնակության, աշխատանքի իրավունքի անկանոն այդ խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա: Ըստ ԱՄՆ նախագահի՝ խաղարկությանը փոխարինող նոր համակարգը ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված և հմուտ անձնավորություններին: Նոյեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում ահաբեկչություն կատարածը ուզբեկստանցի 29–ամյա Սայֆուլլո Սաիպովն է, ով «Գրին քարտ» էր շահել և այդ միջոցով էր հայտնվել ԱՄՆ–ում: Ահաբեկչությունից հետո գործող վիճակախաղի վերաբերյալ Թրամփը կրկին իր կոշտ գնահատականը տվեց:
Գաղտնիք չէ, որ «Գրին քարտի» խաղարկությունը ՀՀ քաղաքացիների համար ևս ԱՄՆ–ում հայտնվելու ամենատարածված ճանապարհներից է:

Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ Արևելյան Եվրոպայի երկրների ցանկում «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցության թվաքանակով Հայաստանը 4–րդ տեղում է. «Միայն 2015 թ. 2500 ՀՀ քաղաքացի «Գրին քարտ» է շահել ու մեկնել Հայաստանից: Իսկ ընդհանուր առմամբ վերջին տարիներին մոտ 55–ից 60 հազար մարդ է դիմել խաղարկությանը: Խոսքը 2014, 2015, 2016 թթ. մասին է»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն գնում է Անգլիայի ճանապարհով:

«Անգլիան դեռ 17 տարի առաջ փոխեց ներգաղթի քաղաքականությունը և հայտարարեց, որ իրենց պետք չեն սևագործ բանվորներ, որոնք կատարում են ցածրակարգ աշխատանք: Հիմա ԱՄՆ–ն է հայտարարում, որ իրեն բարձրակարգ մասնագետներ են պետք, ովքեր կտիրապետեն անգլերենին, կարող են օգուտ բերել տնտեսությանը և ինտեգրվել ամերիկյան աշխատաշուկայում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ժողովրդագետը:

Հարցին, թե փոփոխությունը չի՞ նպաստի արդյոք, որ Հայաստանից պարզապես «ուղեղների արտահոսք» կլինի, Ա. Մարկոսյանը պատասխանեց. ««Ուղեղների արտահոսք» միշտ էլ եղել է: Մի պահ կանգ էր առել, բայց այս պահին որոշակիորեն կա այդ արտահոսքը: Այդ պատճառով փաստը չեմ ուզում կապել նշված խաղարկության հետ: Բարձրակարգ մասնագետները ՀՀ–ից ոչ միայն ԱՄՆ, այլև ուրիշ երկրներ են հեռանում: Այդ փաստը ավելի շատ կկապեի մեր ներքին քաղաքականության հետ: Օրինակ՝ Հարկային օրենսգիրք է փոխվում, աշխատավարձ ստացողների դրույքաչափերն են բարձրանում, սա ևս կարող է նպաստել: Խաղարկությունն, իհարկե, փոփոխություն կբերի Հայաստանից ԱՄՆ մեկնողների համար: Էլի կմեկնեն, չեմ ասում չեն մեկնի, բայց արդեն կմեկնեն որակյալ մասնագետները»


Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հնարավոր է հստակ չափորոշիչներ սահմանվեն ԱՄՆ–ի կողմից, համաձայն որոնց՝ խաղարկությանը կարող են մասնակցել այն մասնագետները, որոնք կհամապատասխանեն նշված պահանջներին. «Այդ տեսանկյունից արդեն լավ մասնագետները կգնան ՀՀ–ից: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն այլևս հնարավորություն չի ունենա «Գրին քարտ» շահել և մեկնել ԱՄՆ: Ամեն դեպքում, Դ. Թրամփիքաղաքականության մեջ ոչ մի նեգատիվ բան չեմ տեսնում: Մարդիկ մտածում են իրենց աշխատաշուկայի մասին: Եթե ունես որակյալ աշխատուժ, ապա ունես նաև զարգացման մեծ հնարավորություններ: Եթե չունես աշխատուժի որակյալ քանակ, ինչ ուզում ես՝ արա, զարգացման ոչ մի հնարավորություն չես ունենա»:

Հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև GreenCard.am–ի գրասենյակից: Ժողովրդագետի և գրասենյակի տվյալները գրեթե նույնն էին: Աշխատակիցը մեզ հայտնեց, որ թեև պաշտոնական հաստատված թիվ չկա, բայց ՀՀ–ից տարեկան մոտ 2000–3000 շահող կա:

Ըստ աշխատակցի՝ «Գրին քարտի» հնարավոր փոփոխության մասին վերջին խոսակցությունները ազդեցություն չեն ունեցել մասնակցության վրա՝ դիմողները ոչ ավելացել են, ոչ պակասել. «Պաշտոնապես թվեր չեն հայտարարվում, բայց մոտ 30–40 հազար գրանցվող կա Հայաստանից»:

Գրասենյակից տեղեկացրեցին, որ փոփոխության առումով ոչինչ դեռ հաստատված չէ. «Եթե ինչ–որ բան հաստատվի, դեսպանատունն առաջինը տեղյակ կպահի, իսկ դեսպանատունը նման հայտարարություն դեռ չի արել»:

Դիտարկմանը, թե հնարավոր փոփոխությունը հետին ուժ չի ունենա, այսինքն՝ այս ընթացքում գրանցված կամ «Գրին քարտ» շահած քաղաքացիները կտուժե՞ն սպասվող փոփոխություններից, աշխատակիցը պատասխանեց. «Եթե ընդունվի, դժվար թե այս տարվա գրանցվածների վրա ազդի»:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia