Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀԿ-ն 37 համայնքի ղեկավար կունենա, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2-ական. 8-ում կիշխեն անկուսակցականները

SOCIETY

Նոյեմբերի 5-ին ՀՀ 69 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որտեղ համայնքի ղեկավար են ընտրել, ՀՀԿ-ի թեկնածուները մեծամասամբ հաղթել են իրենց մրցակիցներին: Նշված համայնքներից որոշներում երեկ ավագանու անդամներ են ընտրել, եղել են համայքներ, որտեղ ե՛ւ համայնքի ղեկավար, ե՛ւ ավագանի են ընտրվել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Ախուրյան, Անի, Սյունիքի մարզի Սիսիան եւ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքներում: Ակունք համայնքում ընտրապայքար չկար, ԲՀԿ-ական գործող համայնքապետ Հունան Ռուբենյանն ինքնաառաջադրվել եւ ստացել է 3397 ձայն՝ ընտրվելով համայնքի ղեկավար: Բյուրեղավան համայնքում կրկին նույն պատկերն է՝ գործող համայնքապետ Հակոբ Բալասյանը վերընտրվել է 3235 ձայնով, սակայն միակ տարբերությունն այն է, որ Բալասյանն անկուսակցական է, բայց նրան առաջադրել է ԲՀԿ-ն: Ջրվեժ համայնքում գործող համայնքապետ, ԲՀԿ-ական Ռուբեն Պետրոսյանն ինքնաառաջադրվել է եւ 2842 ձայնով միակ թեկնածուն լինելով վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Ախուրյան համայնքում ԲՀԿ-ի թեկնածու Կարեն Սերգոյանը ստանալով 1512 ձայն՝ պարտվել է գործող գյուղապետին: Անի համայնքում առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Հակոբ Աղաբեկյանը ստանալով 1547 ձայն՝ կրկին պարտվել է: ԲՀԿ-ի համար անհաջող էր նաեւ Սիսիան համայնքի ղեկավարի ընտրությունները: Այդ համայքնում ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը ձայների զգալի տարբերությամբ պարտվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանին, որն ստացել է 10 հազար 457 ձայն: Կարեն Համբարձումյանը ստացել է 1922 ձայն: Արենի համայնքում ԲՀԿ-ական թեկնածու Ռազմիկ Վարդանյանը առանց մրցապայքարի ընտրվել է համայնքի ղեկավար, քանի որ միակ թեկնածուն ինքն է եղել: Վարդանյանը ստացել է 1967 ձայն: Ամփոփելով ԲՀԿ-ի գրանցած  արդյունքները՝ արձանագրենք, որ 7 համայնքում ԲՀԿ-ն թեկնածու է ունեցել, ընտրվել են 3-ը, այդ երեքից 1-ն էլ անկուսակցական է:

Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցություն (ՀՅԴ)

ՀՅԴ-ն համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Շիրակի մարզի Ախուրյան, Մարմաշեն եւ Տավուշի մարզի Աչաջուր համայնքներում: Ախուրյանում ՀՅԴ-ի թեկնածու, գործող համայնքապետ Արծրուն Իգիթյանը ստանալով 2393 ձայն՝ հաղթել է իր մրցակիցներին: Նույն պատկերը Մարմաշեն համայնքում է: «Շիրդայմոնդ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՅԴ-ական թեկնածուն Կարեն Արշակյանը ստանալով 1463 ձայն՝ ընտրվել է համայնքի ղեկավար՝ իր ետեւում թողնելով ՀՀԿ-ական երկու եւ մեկ անկուսակցական թեկնածուի: Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ՀՅԴ-ական Սեւադա Ղուկասյանն ամենաքիչ ձայնն է ստացել բոլոր 4 թեկնածուից: Ստացած 114 ձայնով նա պարտվել է համայնքի ղեկավարի ընտրությունում: ՀՅԴ-ն ընդհանուր առմամբ 3 թեկնածու էր առաջադրել, որից 2-ն ընտրվել է համայքնի ղեկավարի պաշտոնում:

ՀՀԿ-ն եւ անկուսակցականները

ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում թեկնածուներ է առաջադրել: Ստորեւ կներկայացնենք ՀՀԿ-ական եւ անկուսակցական թեկնածուների գրանցած հաջողություները: Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը:

Ապարան-ՀՀԿ, Կարեն Եղիազարյան

Արագածավան-ՀՀԿ, Անդրանիկ Պապիկյան

Ծաղկահավիտ-անկուսակցական Նորաին Հակոբյան

Սուսեր-ՀՀԿ, Գուրգեն Զաքարյան

Արարատի մարզ

Այգավան-ՀՀԿ, Վիգեն Հարությունյան

Այնթափ-ՀՀԿ, Կարեն Սարգսյան

Ավշար-անկուսակցական, Սուրիկ Գրիգորյան

Արարատ-ՀՀԿ, Հայկ Հայկյան

Արտաշատ-ՀՀԿ, Կարեն Բենիամինյան

Դարակերտ-ՀՀԿ-Ղուկաս Սիմոնյան

Լանջառ-ՀՀԿ, Երվանդ Այվազյան

Նշավան-ՀՀԿ, Պապ Հակոբյան

Ջրահովիտ-ՀՀԿ, Համլետ Ղազարյան

Արմավիրի մարզ

Ծաղկալանջ-ՀՀԿ, Մանվել Մկրտչյան

Գեղարքունիքի մարզ

Գեղամասա-ՀՀԿ, Հակոբ Ավետյան

Գեղաքար-ՀՀԿ, Կարինե Մարտիրոսյան

Ծովինար-ՀՀԿ, Մհեր Մարտոյան

Ձորագյուղ-ՀՀԿ, Լեւիկ Գրիգորյան

Ճամբարակ-անկուսակցական Վազգեն Ադամյան

Շողակաթ-ՀՀԿ, Սուլիկա Շուշանյան

Վարդանիս-ՀՀԿ, Արամ Հարությունյան

Լոռու մարզ

Ալավերդի-ՀՀԿ, Սասուն Խեչումյան

Ախթալա-ՀՀԿ, Արկադի Թամազյան

Գյուլագարակ-ՀՀԿ, Մհեր Գեւորգյան

Բերդ-ՀՀԿ, Արայիկ Ներսիսյան

Մարգահովիտ-ՀՀԿ, Սամվել Անանյան

Մեծավան-ՀՀԿ, Սերյոժա Վարդանյան

Շիրակամուտ-անկուսակցական, Աշոտ Երանոսյան

Շնող-ՀՀԿ, Դավիթ Ղումաշյան

Սարչապետ-ՀՀԿ, Բորիս Բարոյան

Ստեփանավան-ՀՀԿ, Միքայել Ղարաքեշիշյան

Տաշիր-անկուսակցական, Էդգար Քեշիշյան

Օձուն-ՀՀԿ, Արսեն Տիտանյան

Կոտայքի մարզ

Եղվարդ-ՀՀԿ, Նորայր Սարգսյան

Մեղրաձոր-ՀՀԿ, Կառլեն Հովհաննիսյան

Չարենավան-ՀՀԿ, Հակոբ Շահգալդյան

Անի-ՀՀԿ, Արտակ Գեւորգյան

Սյունիքի մարզ

Գորիս-ՀՀԿ, Առուշ Առուշանյան

Կապան-ՀՀԿ, Աշոտ Հայրապետյան

Սիսիան-ՀՀԿ, Արթուր Սարգսյան

Քաջարան-ՀՀԿ, Մանվել Փարամազյան

Վայց ձորի մարզ

Գլաձոր-անկուսակցական, Արմեն Մովսիսյան

Եղեգիս-ՀՀԿ, Արթուր Ստեփանյան

Տավուշի մարզ

Աչաջուր-ՀՀԿ, Կարեն Ղալաղչյան

Բերդ-ՀՀԿ, Ավետիք Ադամյան

Արձանագրենք, որ 7 անկուսակցական է այս ընտրություններում համայնքապետ դարձել, որոնց չեն սատարել այլ կուսակցությունները: ՀՀԿ-ն 37 համայնքի ղեկավար ունի: Ընրապայքարում հաջողություն գրանցած միակ կին թեկնածուն ՀՀԿ-ական Կարինե Մարտիրոսյանն է, որն ընտրվել է Գեղարքունիքի մարզի Գեղարք համայնքի ղեկավար:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan