Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր օրենքով զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումը չի վնասի կրթությանը. Լևոն Մկրտչյան

SOCIETY

 Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վստահ է, որ ուսման համար զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը կրթությանը վնաս չի հասցնի: ՀՀ կրթության նախարարը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:  «Ես 1992 թվականից հստակ դիրքորոշում ունեմ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ: Եվ այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահել են,  գիտության որակի էական աճ ունեն: Երկրորդ, մենք մի մտածողություն ունենք, որ երեխան պետք է ավարտի, կրթության հարցը արագ փակի ու անցնի կյանք: Իրականում աշխարհում լավագույն համալսարաններում տեղի է ունենում հետևյալը՝ 12 ամյա կրթությունն է պարտադիր, դրանից հետո մարդն ստանում է իր որակավորումը, դուրս է գալիս կյանք, աշխատում է, որոշում է, որ մի հատ ուրիշ ավելի լավ որակավորման կարիք ունի, հետ է գալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: 

Նա նշեց, որ երբ վերլուծում են, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական դիսերտացիաներ, նրանցից քանիսն են մնացել գիտության մեջ, քանիսն են աշխատում, լավ պատկեր չի ստացվում: 

Հարցին, թե սա հարված չէ՞ պաշտոնյաների որդիներին, քանի որ նրանք էին հիմնականում գիտությամբ զբաղվելու անվան տակ խուսափում բանակից, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Թող ծառայեն, պաշտոնյաների որդիները թող ծառայեն»:

Հարցին՝  արդյոք կծառայե՞ն, նա պատասխանեց. «Ձեր խնդիրն է, ուշադիր հետևեք, թող ծառայեն»: 

Լևոն Մկրտչյանն ասաց, որ գիտի պաշտոնյաների, որոնց որդիները ծառայում են առաջնագծում, բայց խուսափեց անուններ տալ: «Օրինակ` գեներալ Յուրի Խաչատուրովի տղան գնդապետ է և առաջնագծում ծառայում է: Մյուս օրինակները դուք պետք է գտնեք»,- ասաց նա: 

Ըստ նախարարի՝ տարեկան տարկետում տրվում է 500-600 երիտասարդի, նրանց մոտ 3000 ընկերները զորակոչվում են բանակ: Կառավարությունը կարծում է, որ սա անարդար է, փորձում է բոլորի համար հավասար դարձնել նույն սկզբունքը:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ եթե երիտասարդները գնան բանակ, հետո գան ու զբաղվեն գիտությամբ, դա էլ ավելի կամրապնդի մեր անվտանգությունը, իսկ կրթության անընդհատությանը վնաս չի լինի: «Եթե պատմաբանը բակալավրը վերջացրեց, գնաց բանակ ու երկու տարի հետո հետ եկավ, իր մասնագիտական որակը շա՞տ անկում կապրի: Ընդհակառակը, կան մասնագիտություններ, որոնց տեր մարդիկ գնում են աշխատում, փորձ են ձեռք բերում, հետո որոշում են սովորել մագիստրատուրայում»,- ասաց նա: 

Լևոն Մկրտչյանը նաև կարծում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Խոսքն այն մասին է, որ բոլորը պետք է ծառայեն հայկական  բանակում: Հիմա դուք՝ որպես քաղաքացի, գտնում եք, որ 80-90 տոկոսի համար կարելի է մի պայման դնել, մնացած 5-10 տոկոսի համար այլ պայմա՞ն»,- նշեց  նախարարը: 

Հարցին, թե արդարության ապահովման խնդիրը արդյոք սրանով լուծվո՞ւմ է, այլ ճանապարհներով չե՞ն փորձի խուսափել բանակից, նա պատասխանեց. «Դրա համար էլ «Զինապարտության մասին» օրենքը բերվեց: Եթե դուք ուշադրություն դարձնեք, այդ օրենքում, բացի այս հատվածից, շատ այլ փոփոխություններ են նախատեսվում, որոնք պետք է այդ սկզբունքն ապահովեն: Փոխվում են բժշկական ստուգումների ձևը, զորակոչի համակարգը: Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերներ ունի, և  ապրիլյան դեպքերը կարող են միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ», եզրափակեց Լևոն Մկրտչյանը:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia