Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Զինվորը կորցնում է գիտակցությունը, սակայն ճանաչվել է պիտանի ծառայության համար եւ ուղարկվել զորամաս

SOCIETY

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ. ԶԻՆՎՈՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱԿԱՅՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՊԻՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԶՈՐԱՄԱՍ...

Հարգելի պարոն նախարար
Ս.թ. մարտի 16-ին և ապրիլի 25-ին համապատասխան գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ըստ հիվանդությունների ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների և արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Այնուհետև՝ ս.թ. մայիսի 4-ին նույն հարցով հանդես ենք եկել Ձեզ ուղղված բաց նամակով:
Նամակի հրապարակումից հետո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ զինվորական դատախազությունից ստացված նյութերի հիման հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ, նամակի հրապարակումից հետո Ա. Ղազարյանը տեղափոխվել է N հոսպիտալ, որից հետո որոշ ժամանակ անց՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ա. Ղազարյանը զինվորական ծառայության է զորակոչվել ս.թ հունվարի 27-ին: Զինվորական ծառայության 9 ամիսներից ավելի քան 6 ամիսը նա գտնվել է տարբեր հոսպիտալներում, իսկ զորամասում գտնվելու ժամանակ՝ բուժկետում:
Ըստ էության, Ա. Ղազարյանը գեթ մեկ օր զինվորական ծառայություն չի իրականացրել:
Սրանով հանդերձ, ըստ ամենայնի, նրա նկատմամբ թե ԿԿԶՀ-ի համապատասխան եզրակացության, և թե ԿՌԲՀ-ի կողմից ս.թ. հոկտեմբերի 30-ին զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ ընդունվել է դրական որոշում, այն դեպքում, երբ տառացիորեն ԿՌԲՀ-ի նիստից մեկ օր առաջ Ա. Ղազարյանը կորցրել է գիտակցությանը, իսկ արդեն դուրս գրվելուց հետո N հոսպիտալում գտնվելու ժամանակ կրկին անգամ կորցրել է գիտակցությունը, որին հաջորդել է բերանից արյունահոսություն:
Հարգելի պարոն նախարար
Ա. Ղազարյանի ծնողների մոտ առկա է տագնապ ու անհագստություն իրենց որդու առողջական վիճակի առումով:
Թեև ըստ հետազոտությունների արդյունքների, նրա մոտ հերքվում է ՛՛Էպիլեպսիա՛՛ հիվանդությունը, այդուհանդերձ, պարբերաբար գիտակցության կորստի վերաբերյալ որևէ հստակություն այս պահին գոյություն չունի, ավելին՝ տպավորություն է, որ այդ առումով բժիշկները որևէ պատասխան չունեն: Ասել է թե՝ մինչև օրս որևէ մեկը չի կարողանում հստակ պատասխանել, թե ո՞րն է Ա. Ղազարյանի գիտակցության կորստի պատճառը:
Բացի այդ, Ա. Ղազարյանը տառապում է թվով հինգ այլ հիվանդություններով, որոնց հանրագումարը հիմք է տալիս պնդելու, որ բավականին վիճահարույց է Ա. Ղազարյանին տրված ախտորոշումներն ու դրանց հիման վրա կայացված զինվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ ընդունված որոշումները:
Ավելին, հայտնում ենք մեր տարակուսանքը, որ ավելի քան 9 ամիս զինվորական ծառայության զորակոչված զինծառայողը, ով նշված ամբողջ ժամանակահատվածում գտնվել է հոսպիտալներում և բուժկետերում, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար այն դեպքում, երբ շարունակվում է նրա մոտ առկա մնալ գիտակցության կորուստը, որն ուղեկցվում է արնահոսմամբ:
Հարգելի պարոն նախարար
Ա. Ղազարյանին զինվորական ծառայության ուղարկելով՝ մենք վտանգի տակ ենք դնում նրա առողջական առանց այդ էլ ոչ բավարար վիճակը՝ հետագա անկանխատեսելի հետևանքներով հանդերձ:
Պնդում ենք, որ նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելիս հաշվի չի առնվել նրա ընդհանուր առողջական վիճակի բարդությունը և հնարավոր զարգացումները՝ պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով:
Նկատի ունենալով վերը նշվածը, խորապես մտահոգված լինելով Ա. Ղազարյանի առողջական վիճակով, բացի այդ, հաշվի առնելով ծնողների տագնապալից և անհանգիստ վիճակը, մեկ անգամ ևս միջնորդում ենք հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին՝ Ա. Ղազարյանին պահել բժշկական մշտական հսկողության ներքո, պարզել գիտակցության կորստի իրական պատճառը, որից հետո նոր միայն որոշում կայացնել նրա զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ:

Ակնկալում եմ Ձեր կողմից արագ արձագանք:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՓԱՍՏԱԲԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan