Կառավարությունը նախատեսում է ավարտին հասցնել սահմանամերձ բնակիչների ավանդների փոխհատուցումը. բյուջեի քննարկում. ՈՒՂԻՂ
POLITICSՀայաստանի կառավարությունը 2018թ. նախատեսում է ավարտին հասցնել սահմանամերձ համայնքների բնակիչների ավանդների փոխհատուցումը: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Նաև փորձելու ենք ամբողջությամբ իրականացնել ազատամարտիկների գումարների վճարումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նախարարը:
Նա հավելեց, որ փորձելու են ամբողջությամբ ավարտել նաև այն տարեցների ավանդների փոխհատուցումը, ովքեր ծնվել են մինչև 1932թ. դեկտեմբերի 31-ը:
Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ որքան շատ մարդկանց ավանդներ կարողանան փոխհատուցել, այնքան ավելի լավ կլինի, սակայն ցավով նշեց, որ կան ռեսուրսների սահմանափակումներ: «Մեր հնարավորությունների սահմաններում այս աշխատանքներն իրականացնում ենք»,- ընդգծեց նախարարը:
Ուղիղ հեռարձակումն ըստ News.am-ի



