Սուրիկ Խաչատրյանի դարաշրջանն ավարտվեց
ANALYSIS
Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին 26-ամյա Առուշ Առուշանյանը ստացել է ընտրողների ձայների 99 տոկոսը: Նման ցուցանիշ դժվար է գտնել Հայաստանի պատմության որևէ ընտրության ժամանակ: Առուշ Առուշանյանը, որ ներկայիս մարզպետի հովանավորությունն է վայելում, միաժամանակ ժամանակին մեծ խնդիրներ է ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ, հաղթել է Սուրեն Խաչատրյանի հարազատ քաղաքում: Իսկ սա նշանակում է Սուրիկ Խաչատրյանի քաղաքական մահ:
Տեղի ունեցածը ակնհայտ դարձրեց, որ քաղաքական կամքի դեպքում կարելի է ցանկացած օդիոզ դեմքի հեռացնել հորիզոնից: Հարցն այն է ` այդ կամքը ինչի է ծառայում, և արդյոք այդ կամքը համապատասխան է ժողովրդավարական չափանիշներին, թե ոչ:
Այս դեպքում քաղաքական կամքի տոկունության հիմքում ընկած է կրկին Կարապետյա-Սարգսյան հակադրությունը: Սյունիքի ներկայիս մարզպետը վարչապետ Կարապետյանի ընկերն է, իսկ Սուրիկ Խաչատրյանը տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի հավատարիմը: Այս ընտրությունները, այն էլ այս ցուցանիշներով նշանակում են, որ առնվազն Սյունիքում Կարապետյանը քաղաքական հաղթանակ է նշում:
Արտակ Ասլանյան




















































