ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 26.67%-ը
SOCIETYՀայաստանի 69 համայնքներում նոյեմբերի 5-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 129 633 է կամ 26.67 %: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Խոշոր համայնքներից Արտաշատում քվեարկությանը մասնակցել է 21 600 հազար ընտրողների 10.19%-ը, Արարատ քաղաքում՝ 13 326 ընտրողների 17.07%-ը, Ապարանում՝ 18 105 ընտրողների 32.19%-ը, Ալավերդիում՝ 19 412 ընտրողների 22.67%-ը, Ստեփանավանում՝ 15 162 ընտրողների 17.3%-ը, Եղվարդում՝ 19 090 ընտրողների 23.66%-ը, Չարենցավանում՝ 29 833 ընտրողների 25.41%-ը, Գորիսում՝ 22 148 ընտրողների 35.47%-ը, Սիսիանում՝ 23 213 ընտրողների 30.08%-ը-ը, Կապանում՝ 35 024 ընտրողների 30.42%-ը և Բերդում՝ 25 072 ընտրողների 30.88%-ը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



