Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ալեքսանդր Մարկարով. «Հայաստանը փորձում է հանդես գալ որպես ռացիոնալ գործընկեր»

ANALYSIS

Past.am-ը տեղեկացնում է. Վերջին շրջանում բավականին մեծ դժգոհությունների ալիք էր բարձրացել այն հարցի շուրջ, թե Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ԵՄ հանձնաժողովի կողմից ոչ բոլոր լեզուներով է թարգմանվել: Նախնական վարկածով խոսքը երեք երկրի մասին էր: «Լավատեղյակներն» ասում էին, որ այդ երեք երկրների անունները գաղտնի է պահվում, որպեսզի հայաստանյան ներքաղաքական կյանքում լրացուցիչ լարվածություն չստեղծվի:

Մեկ այլ վարկածի համաձայն, գաղտնի պահվող երեք երկրներն իբրև թե ադրբեջանամետ են և ամեն ինչ անելու են, որ համաձայնագրի ստորագրման հարցը տապալվի: Այս և նման տեղեկությունները արևմտամետ քաղաքագետներն այնքան լուրջ տոնով էին ասում, որ քիչ էր մնում հավատայինք, որ իսկապես Ադրբեջանն այնքան ամենակարող է և այնքան երկար ձեռքեր ունի, որ իր խավիարային դիվանագիտությամբ ու նավթադոլարներով կարող է նույնիսկ նման լուրջ փաստաթղթի ստորագրման հարցին միջամտել ու այն տապալել: Մի քանի օր այս հարցը չէր իջնում հայաստանյան լրահոսի թոփ թեմաներից, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե որոնք էին այն երեք երկրները, որոնք իբր թե ադրբեջանական հորդորով կարող էին տապալել համաձայնագրի ստորագրման հարցն ու գոհացնել Ադրբեջանին:

Հետո պարզվեց, որ իրականում համաձայնագիրը թարգմանվել է Եվրամիության անդամ բոլոր երկրների պաշտոնական լեզուներով, բացի իռլանդերենից, ինչը նորմալ է և չի կարող որևէ խոչընդոտ հանդիսանալ վավերացման համար: Հետո նաև պարզ դարձավ, որ փաստաթղթի թարգմանություններն արվել են ոչ թե շահագրգիռ երկրների կողմից, այլ՝ Եվրահանձնաժողովի, իսկ Իռլանդական իշխանությունների հետ ավելի վաղ ձեռք բերված համաձայնության արդյունքում, ներկայում ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն: Այս «եթե՝ ապա»–ների պարզաբանումը, սակայն, դեռ չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ստորագրվել, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կասկածանքով են վերաբերում նման փաստաթղթի ստորագրմանը, կփորձեն լարվածության մեջ պահել հասարակությանը մինչև ստորագրման պահի ավարտը: Ու թեև ԱԳՆ փոխնախագահ Կարեն Նազարյանը լրատվամիջոցի հարցին ի պատասխան, տեղեկացրել է, որ նույնիսկ, եթե ԵՄ անդամ որևէ երկրի կողմից փաստաթուղթը չվավերացվի, ապա այն ամեն դեպքում կմտնի ժամանակավոր կիրառության մեջ, բայց, ամենայն հավանականությամբ, ընդդիմախոսների համար դա էլ բավարար չի լինի նոր մերժողական վարկածներ շրջանառության մեջ ներդնելու համար:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամենակարևոր հարցն այն է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը սկսեցին և բավականին հաջող շարունակեցին փոխհարաբերությունները, ինչը խոսում է այն մասին, որ գործընթացը կավարտվի փաստաթղթի ստորագրմամբ: Կարևոր հանգամանք է նաև այն, որ Հայաստանը, պահպանելով իր արտաքին քաղաքական հիմնական ուղեգիծը, փորձում է ակտիվացնել նաև հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ: Եվ այս ֆոնի վրա, կստորագրվի՞, թե չի ստորագրվի համաձայնագիրը հարցը շատ պարզ է: Եվ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, քանի որ երկու կողմերն էլ այս հարցում ցուցաբերում են բավականին մեծ ակտիվություն:

«Համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24–ին, թե 26–ին, սկզբունքորեն դա չի կարևորը, այլ այն, որ այս քայլով Հայաստանը փորձում է բարելավել իր համագործակցային հնարավորությունները և հանդես գալ որպես ռացիոնալ գործընկեր: Սա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանը մոտ է այն արժեքներին, որն այսօր առկա է ներկա քաղաքակիրթ աշխարհում»,– ասաց Ա. Մարկարովը:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation