Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Հադրութի շրջանի համայնքների ղեկավարների հետ
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքների համակարգման բարձր մակարդակի պահպանումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



