Պատգամավորները Բյուրականում մասնակցել են համապետական ծառատունկին
SOCIETYՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպում է համապետական ծառատունկ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Նախաձեռնությանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը: Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ աշխատակազմի ներկայացուցիչներ մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի տարածքի ծառատունկին:
Մոտ 35 հեկտար տարածքում նախատեսվում է տնկել ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութ: Նախաձեռնությունը հնարավորություն կտա նաեւ վերականգնելու նախորդող ամիսների ընթացքում աննախադեպ հրդեհների հետեւանքով վնասված անտառները: 
.jpg?1509798019050)
.jpg?1509798026752)
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



