Անի Հովհաննիսյանը ազատության մեջ կպայքարի իր անմեղությունը ապացուցելու համար
SOCIETYԵրեկ ազատ արձակվեց Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3–ին լրացավ նրա պատժի կրման 1,5 տարի ժամկետը:
Նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մի քանի օր առաջ է տեսել Անիին, բայց ազատ արձակվելու պահին այլ դատական գործերով է զբաղված եղել, ուստիև չի կարողացել նրան տեսակցել:
«Հավանաբար մի քանի օրից նա հանդես կգա մամուլի ասուլիսով, այդ ժամանակ իր ասելիքը կասի: Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալի հանդեպ կայացրած վճիռը բողոքարկելուն, ապա գործն այս պահին գտնվում է վերաքննիչ դատարանում: Արդեն մեկ նիստ եղել է, հույս ունեմ, որ նրան մեղսագրված մյուս մեղադրանքը նույնպես չեղյալ կհամարվի»,– ասաց Լ. Սիմոնյանը:
Նշենք, որ Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը բողոքարկվել է և գործը գտնվում է, Վերաքննիչ դատարանում, քանի որ Հովհաննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ա. Գ.



