Թբիլիսի-Երևան. ամենալավ նկարագիրը տրանսպորտն է
ANALYSIS
Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն նշել է, որ Բոգդան մակնիշի ավտոբուսները հարիր չեն Թբիլիսիին, դրանք փոխելու կարիք կա: Վրաստանի դեպքում այս հայտարարությունը տեղին է, չնայած այն հանգամանքին, որ, օրինակ, Երևանի համար Բոգդան մակնիշի տրանսպորտային երթուղիների անցնելը ճոխություն կթվար ու վերջնական ազատագրում հուսահատության գազելներից: Վրաստանում թե ներքաղաքային, թե միջհամայնքային տրանսպորտին, ճանապարհներին ահռելի ուշադրություն են դարձնում: Եվ թիրախում ոչ միայն բնակչության, այլև զբոսաշրջիկների հարմարավետությունն է: Թբիլիսին նաև ընդլայնում է իր մերտոպոլիտեի ցանցը:
Հայաստանում վիճակն այս առումով հուսահատեցնող է արդեն քանի տարի: Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաները բացի թանկացումը կանխելուց հավելյալ քննարկումներ չհարուցեցին տրանսպորտային համակարգի որակի հետ կապված:
Չնայած այս ամենին, արդեն մի տարուց ավել քաղաքապետարանը նոր երթուղային համակարգի ներդրման մասին է խոսում: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը նշում է, որ երթուղային նոր համակարգը արդեն պատրաստ է, հիմա ընթանում են բանակցութուններ սակագնի հետ կապված:
Կկարողանա արդյոք քաղաքապետարանը կամք դրսևորել ու դեմ դուրս գալ գերշահույթով աշխատող գծատերերի դեմ, որոնք նաև քաղաքկան ռեսուրս են ընտրությունների ժամանակ: Թե ամեն դեպքում կգտնվի ինչ-որ կոմպրոմիսային որոշում ՝ կրկին հանրության հաշվին:
Սարգիս Մեսրոպյան




















































