Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Մեր երկրում Սահմանադրությունը չի գործում, Արմավիրի մարզպետը խախտում է օրենքը. Բախշյան

SOCIETY

«Փարաքարի միջնակարգ դպրոցի ծնողների և մանկավարժների բողոքի հետքերով այսօր առավոտյան եղա թե՛ հիմնական, թե՛ միջին դպրոցում, որտեղ լսեցի երկու կողմերին ու հերթական անգամ ցավով ամրագրում եմ, որ Հայաստանում Սահմանադրությունը չի՛ գործում, որովհետև ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածի համաձայն «1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»:

Ի՞նչ է պահանջում ՀՀ Սահմանադրությունն այս հոդվածով, պահանջում է ցանկացած որոշում կայացնել բնակիչների շահերից ելնելով, իսկ Փարաքարի բնակիչներն այդ օպտիմալացման մասին տեղեկացել են ՀՀ կառավարության ս.թ. օգոստոսի 24-ի որոշումից հետո ու իրավունք ունեն հարցնելու, թե այդ որոշումը կայացնելիս իրենց ո՞ր շահն է նկատի ունեցել կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինը, տվյալ դեպքում՝ Արմավիրի մարզպետարանն իրենց հարցրե՞լ է, խորհրդակցե՞լ է, նման դեպքերում Սահմանադրության պահանջով հանրաքվե անցկացե՞լ է, ներկայացրե՞լ է Փարաքար գյուղի բնակիչների շահերի տեսակետից այս որոշման հիմքերը: Ասե՞լ է, թե ինչո՞ւ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող դպրոցում պիտի սովորեն 600-ից ավելի աշակերտներ, ինչո՞ւ գյուղի կեսի երեխաների համար ավելի ապահով հիմնական դպրոցում սովորող 190-ից ավելի աշակերտները պիտի հատեն շատ վտանգավոր Երևան- Զվարթնոց բանուկ ճանապարհն ու թեկուզ վերգետնյա կամրջով, գնան 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքում շարունակեն իրենց կրթությունը, արդյո՞ք այն վտանգավոր չէ, ո՞րն է եղել այդ բնակիչների շահը, որոնց երեխաներն այսուհետ դպրոց են գնալու վտանգավոր ճանապարհով: Իհարկե ո՛չ, նման որոշումներ ընդունելուց առաջ ո՛չ կառավարությունը, ո՛չ մարզպետարաններն ընդհանրապես, Արմավիրի մարզպետն ու իր աշխատակազմը՝ մասնավորապես, չեն առաջնորդվում բնակիչների շահերով, այլ բոլորովին այլ շահերով ու որոշումն ընդունելուց հետո բնակիչներին կանգնեցնում փաստի առաջ, Սահմանադրությանը հակառակ՝ արհամարհելով բնակիչների շահը:

Ու իշխանությունն, առանց անհարմար զգալու, մեզ համոզում է, թե ապրում ենք սահմանադրորեն հռչակված ժողովրդավար պետության մեջ: Ինչո՞ւմն էր կայանում Փարաքարի միջնակարգ դպրոցի մանկավարժների բողոքը, նրանում, որ իրենք իրավացիորեն ուզում էին հասկանալ՝ մի՞թե հնարավոր չէր ավելի հարգալից վարվել դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանի հետ, որի մասին դպրոցի կոլեկտիվը մեծ հարգանքով է արտահայտվում ու թողնել իր պաշտոնին մինչև ուսումնական տարվա վերջ, երբ լրանալու էր նրա 65 տարին, նամանավանդ որ 190 աշակերտ ունեցող դպրոցն է միավորվել մեծ դպրոցին ու նա է հետնորդը: Հապա ո՞ւր մնացին մանկավարժի հեղինակությունը վերականգնելու մասին ԿԳ նախարարի վերամբարձ խոսքերը:

Մանկավարժները պնդում էին, որ եթե, իրենց կարծիքով, վաստակաշատ մանկավարժին՝ Վարազդատ Հակոբյանին հնարավորություն տրվեր աշխատել մինչև տարեվերջ, ու իրենք նրան պատվով ճանապարհեին, հետո հայտարարվեր մրցույթ, ապա իրենք չէին ընդվզելու, իսկ այսօր դպրոցի աշխատակազմը, արձակուրդներից հետո մոտ 200 նոր աշակերտների ու մանկավարժների ընդունելությանը պատրաստվելու փոխարեն, եռում է վիրավորանքից, մանկավարժների հեղինակության, արժանապատվության ոտնահարման իրենց հետ կատարված փաստից: Ես լիովին հասկացա ու մտա իրենց դրության մեջ՝ անծանոթ լինելով այդ տնօրենի գործունեությանը: Մի՞թե կարելի է այսպես շարունակել, Սահմանադրությամբ պահանջել, ասել, խոսել մի բան ու անել ճի՛շտ հակառակը:

Կառավարության վերոնշյալ որոշումից առաջ Արմավիրի մարզպետը պարտավոր էր օպտիմալացման այս ծրագիրը ներկայացնել Փարաքար համայնքին, քննարկել ժողովրդի հետ օպտիմալացման արդյունքում ծագելիք բոլոր խնդիրներն ու գտնել երկուստեք ընդունելի լուծումները, այն էլ ո՛չ օգոստոսի վերջին, ուսումնական տարին սկսելուց անմիջապես առաջ: Նոյեմբերի 6-ին Փարաքարի միջնակարգ դպրոցի աշխատակազմը սկսելու է աշխատել նոր, լարված ու անառողջ մթնոլորտում, որը միանշանակ անդրադառնալու է երեխաների կրթության կազմակերպման որակի վրա, այն դեպքում, երբ նման բոլոր որոշումների հիմնավորումների մեջ կա օպտիմալացման հետ կապ չունեցող մի նախադասություն՝ կբարձրանա կրթության որակը: Ծիծաղելի հիմնավորում:

Ի դեպ, հանրապետության բոլոր օպտիմալացված դպրոցներում այս վիճակն է: Ուսումնական տարվա սկզբից 2 ամիս անց,այդ դպրոցներում տեղի են ունենում գործողություններ, որոնք հակացուցված են կրթության որակը բարձրացնելու երազանքի տեսանկյունից: Տեսնես այդ դպրոցների օպտիմալացման որոշումներն ընդունելուց առաջ այս հարցը տրվե՞լ է ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարը, մարզպետները, Երևանի քաղաքապետը մտահոգվե՞լ են, իրենց մի պահ դրե՞լ են փակվող դպրոցների երեխաների տեղը, թե՞ մտածել են՝ իմ երեխան չի այդտեղ սովորում, ինձ՝ ի՞նչ:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ 

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan