Գերմանիայում հսկայական դդմիկը շփոթել են Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբի հետ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Բրետեն քաղաքում անհանգստացած բնակչներից մեկը ոստիկանություն է ահազանգել՝ հայտնելով, որ իր այգում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբ է հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է therepublic.com-ը, ոստիկանները մեկնել են դեպքի վայր և այնտեղ խոշոր չափսի դդմիկ են գտել:
Ոստիկաններին հինգշաբթի առավոտյան դիմել է 81-ամյա մի տղամարդ: Ոստիկանների զեկույցում ասվում է, որ «առարկան, որն իսկապես ավելի շատ ռումբի էր նման, իրականում 40 սմ երկարությամբ դդմիկ է եղել»:
Բացի մեծությունից, բանջարեղենը նաև բավականին մուգ գույն է ունեցել: Այն կշռել է 5 կգ: Ոստիկանության կարծիքով՝ ինչ-որ մեկն այն նետել է պարտեզից ներս:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



