Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Համարձակ, գիտակցաբար ու «եթե»–ներով.Ըստ Կարեն Կարապետյանի՝ սոցիալական վիճակը չի վատացել

SOCIETY

Տնտեսական, սոցիալական խնդիրներից մինչև 2018 թ.վարչապետի պաշտոն: Վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հարցերի հենց այս շրջանակն էր կանխատեսում:

Հանդիպման հարց ու պատասխանի ժամանակ լրագրողները վարչապետից նախ տնտեսական վիճակի գնահատականը ստացան:

«Այսօր մեր վիճակը կառավարելի և հեռանկարային եմ համարում: Ես չեմ ասում, որ բոլոր խնդիրները լուծել ենք: Օտարերկրյա ներդրողին բերելու համար մենք նախ և առաջ պետք է ակտիվացնենք մեր ներքին ներդրողին: Իմ գնահատմամբ՝ այս տարի մենք որոշակի ձևով ֆոնը փոխել ենք: Այն, որ ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ կենսաթոշակ և աշխատավարձ չենք բարձրացրել, այդպես չէ: Բազմաթիվ երկրներ կան, որոնք տարիների ընթացքում մինիմալ աշխատավարձն ու կենսաթոշակը չեն բարձրացնում, բայց չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում»:

Գնաճի մասին ևս հարց հնչեց: Վարչապետն ընդգծեց՝ այս տարվա կտրվածքով իրենց կանխատեսումը 0,6–0,8% է. «Այդ պատճառով համաձայն չեմ ձեզ հետ, որ այս տարվա ընթացքում մեր քաղաքացու միջին սոցիալական վիճակը վատացել է»:

Հարցին, թե 5500 աշխատատեղերի կրճատումը սոցիալական լարվածություն չի առաջացնի՞, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Ասում եք՝ հարկ ենք տալիս, բայց դուք լավ չեք կառավարում: Հենց սկսում ենք օպտիմալացնել, ասում եք՝ սոցիալական լարվածություն: Ասում են՝ ուսուցչին ինչո՞ւ եք կրճատում: Դուք քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչն ուսուցիչ չէ, ու ավելի լավ է՝ ուսուցիչ չլինի: Մի քիչ ռացիոնալ պետք է նայել՝ պետական ապարատն ավելի մեծ է, քան պետք է լինի»:

Հերթը քաղաքականինն էր: Լրագրողներից մեկը նշեց՝ կան լուրեր, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնության է եկել, ըստ որի՝ Կ. Կարապետյանը հաջորդ տարի փոխվարչապետ է լինելու: Լրագրողը հետաքրքրվեց նաև՝ արդյո՞ք համակարծիք է ՀՀԿ–ականների այն պնդումներին, որ Ս.Սարգսյանն անփոխարինելի է:

«Նման քննարկումներ մենք չենք ունեցել: Այդ իսկ պատճառով որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի վարկանիշներին և հայտանիշներին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»,–ասաց վարչապետը:

Մեկ այլ լրագրողի հարցին, թե Կարապետյանը ո՞ր կուսակցությունից ժառանգեց ծանր վիճակում գտնվող տնտեսությունը, վարչապետը նշեց, թե ճգնաժամային վիճակը և արտաքին շուկաների ազդեցությունը մեր տնտեսության վրա լավ կյանքից չի եղել:

Լրագրողն ընդհատեց վարչապետին ու ասաց, որ իր հարցն այդ մասին չէ:

«Ես հենց դա եմ բացատրում: Դուք չգիտե՞ք, որ կուսակցությունից ենք ժառանգել: Հռետորիկ հարց ինչո՞ւ եք տալիս»։

Լրագրողը շարունակեց՝ նշելով, որ վարչապետն անդամակցել է մի կուսակցության, որը թեև ընտրություններում հաղթել է, բայց այն երբևէ լեգիտիմ չի ճանաչվել:

«Դա ձեր անձնական կարծիքն է: Շատ համարձակ և գիտակցաբար եմ անդամակցել ՀՀԿ–ին: Ես ժամանակին բացատրել եմ՝ ինչու եմ դա անում: Այն մարտահրավերների և պրոբլեմների պայմաններում, որոնց առջև կանգնած է երկիրը, չափազանց կարևոր է, որ մենք ցնցումներ չունենանք: Ինչ վերաբերում է նրան, թե ՀՀԿ–ն է հասցրել այդ կետին... Իսկ ո՞վ է գնահատել, որ եթե տնտեսական անկման այդ պայմաններում այլ կուսակցություն լիներ, իրենք ինչ կետի կհասցնեին»,– ասաց վարչապետը:

Լրագրողը նկատեց՝ սովորաբար պաշտոնյաները չեն սիրում «եթե»–ներով հարցերի պատասխանել, բայց հիմա Կ. Կարապետյանը «եթե»–ով է պատասխանում:

«Իսկ դուք ի՞նչ գիտեք, «եթե»–ներով սիրում եմ, թե՝ չէ: Ես գտնում եմ, որ ՀՀԿ–ն նախկինում անցած ժամանակահատվածը քիչ կորուստներով է անցել, քան հնարավոր էր»,– արձագանքեց վարչապետը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ նպատակ ունի, ցանկանում է 2018թ. ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնին, թե կարծում, որ օրինակ՝ Վիգեն Սարգսյանն ավելի հաջող թեկնածու է, կամ այլ թեկնածուներ կան, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Ես հստակ ասել եմ՝ պատրաստ եմ: Ի՞նչ եմ ուզում անել: Կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչի, բայց ծառայել մեր երկրին: Ես վստահ եմ, որ մենք տրամաբանական ու զարգացող երկիր կարող ենք ունենալ: Ինչպիսի որոշում կկայացնի ՀՀԿ–ն՝ շատ պարզ ձևակերպված է: Մենք նոր Սահմանադրություն ենք ընդունել, նոր կարգավիճակի ենք անցնում, ուր հստակ ձևակերպված է, թե ինչպես դա կլինի: Այդ իսկ պատճառով, հարգելի՛ լրագրողներ, եթե այդ մասին լրացուցիչ հարց եք տալու՝ չեմ պատասխանելու»:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia