Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Քրեական և հասարակական անվտանգության ոստիկանությունների, պարեկային նոր ծառայության ձևավորում. ոստիկանության զարգացման ծրագիրը

POLITICS

Հասարակական հարաբերությունների ներկայիս մակարդակը և հակաիրավական երևույթներին հակազդելու մեծ սպասելիքները հարկադրում են ունենալ այնպիսի լիազորություններով օժտված ոստիկանություն, որն ունակ կլինի համարժեք արձագանքել հանցավորության սպառնալիքներին, ինչի արդյունքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն ապահով և պաշտպանված պետք է զգա: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ ներկայացնելով ոստիկանության 2018թ. զարգացման ծրագիրը: «Նշված նպատակների իրականացմանն ուղված միջոցառումները ոստիկանության ոլորտում 2018թ. նախատեսվող զարգացումների հիմքն են լինելու»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է ոստիկանության կազմակերպա-իրավական ձևը և կառուցվածքային փոփոխությունները: «Մենք նպատակահարմար ենք գտնում, որպեսզի ոստիկանությունը սահմանվի որպես վարչապետին ենթակա պետական մարմին: Այդ մոդելը նպատակահարմար է այնքանով, որ ոստիկանությանը թույլ կտա նոր սահմանադրական կարգավիճակին անցում կատարել սահուն՝է առանց կառուցվածքային և գործառույթային զգալի փոփոխությունների ու ժամանակի անհարկի կորստի: Բացի այդ, առաջարկվող կարգավիճակի պարագայում ոստիկանության քաղաքական չեզոքությունը կլինի ավելի երաշխավորված»,- ընդգծեց փոխոստիկանապետը:

Նա, անդրադառնալով ոստիկանությունում սպասվող կառուցվածքային փոփոխություններին, ընդգծեց, որ համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումները կմիավորվեն, ինչը կբարձրացնի ստորաբաժանումների կառավարման արդյունավետությունը և պատասխանատվությունը, կօպտիմալացնի դրանց թվակազմը: Ապագայում կձևավորվեն նաև քրեական և հասարակական անվտանգության ոստիկանություններ»,- մանրամասնեց Վարդան Եղիազարյանը:

Նախատեսվում է նաև ձևավորել շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն: Փոխոստիկանապետի խոսքով՝ պարեկային շարժական ծառայության ձևավորումը կբեռնաթափի համայնքային ոստիկանության և օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների աշխատանքը՝ արագ արձագանքելով դեպքերին, բարձրացնելու է բնակավայրերում իրավախախտումների կանխարգելման և խափանման արդյունավետությունը:

Նախատեսվում է օրենքով սահմանել, որ հասարակական կարծիքը համարվելու է ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափորոշիչներից մեկը: Ոստիկանությունը և դրա տարածքային մարմինները վերանայելու են կից գործող հանրային և համայնքային խորհուրդների հետ համագործակցության մեխանիզմները:

Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ պլանավորվում է ոստիկանության համակարգում ավելացնել տեղեկատվական արդիական տեխնոլոգիաների օգտագործումը: «Տեղեկատվական արդիական տեխնոլոգիաները պետք է լայնորեն օգտագործվեն հատկապես հասարակական կարգն ապահովելիս, հանցագործությունները, վարչական իրավախախտումները հայտնաբերելիս և խափանելիս»,- ասաց փոխոստիկանապետը:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2018թ. ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 41.6 միլիարդ դրամ: Ընթացիկ տարվա համեմատ ոստիկանությանը հատկացվող բյուջետային միջոցները նվազել են 544.4 միլիոն դրամով կամ 1.3 տոկոսով առանձին ծախսային ծրագրերում արված փոփոխությունների արդյունքում:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference