Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Խուսափողների լիգան՝ Արև Սամուելյան, Սերգեյ Սարկիսով, Ռուբեն Սադոյան...

SOCIETY

Past.am-տեղեկացնում է. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը օրերս հրապարակել է 2016 թ. պաշտոնի ստանձնման և տարեկան հայտարարագրեր չներկայացրած հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակը:

Ընդհանուր առմամբ նախորդ տարի իրենց պարտականությունները զլացել են կատարել թվով 14 պաշտոնյա, որոնցից վեցն այլևս նախկին պաշտոնյաներ են: Նշված 14–ից 5–ը պատգամավորներ են, 3–ը գլխավոր հյուպատոս, երկուական իրավախախտ դեսպան և խորհրդական ունենք, մեկական էլ՝ մարզպետ ու նախարարի տեղակալ:

Նախորդ տարի հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաներն են՝ Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, նախկին ԱԺ նախագահի խորհրդական Արմեն Ղասաբօղլյանը, դեսպաններ Գրիգոր Հովհաննիսյանն ու Ջիվան Մովսիսյանը, վարչապետի խորհրդական Թամար Կևորկյանը, նախկին Աժ պատգամավորներ Կարո Կարապետյանը, Համլետ Հարությունյանը, Հայկ Գրիգորյանը, Ռուստամ Գրիգորյանն ու Ռուբեն Սադոյանը, հյուպատոսներ Նիկոլայ ու Սերգեյ Սարկիսովները, Վարտան Սիրմակեսը, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 43–ի համաձայն՝ 2017 թ. հուլիսի 1–ից հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու, հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ ներկայացվելու, հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացվելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն և նշանակում վարչական տույժեր:

Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում: Վարչական տույժի կիրառոմից հետո՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է արդեն տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ հանձնաժողով ներկայացնելը առաջացնում է կրկին նախազգուշացում, այնուհետև էլ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով։

Տարեկան հայտարարագիրը և հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձի հայտարարագիրը տվյալ հարկային տարվա դեկտեմբրի 31–ի դրությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով հանձնաժողովին պետք է հանձնվի յուրաքանչյուր տարի՝ ոչ ուշ, քան տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մարտի 30–ը: Պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագիրը էլեկտրոնային համակարգի միջոցով հանձնաժողովին պետք է հանձնվի պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia