Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Բաքու–Թբիլիսի–Կարսը»՝ այլընտրանք ստեղծելու քաղաքական պրոյեկտ

ANALYSIS

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու բացումը վերլուծական շրջանակներում մի շարք գործոններ հակադրեց: Տեսակետներ հնչեցին, որ այն ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական գործոն ունի:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ պետք չէ քաղաքական և տնտեսական կոմպոնենտները հակադրել իրար:

«Իհարկե, ակնհայտ է, որ սա քաղաքական նշանակություն ունի, քանի որ այն այլընտրանք է: Ադրբեջանը և Վրաստանը վաղուց են իրականացնում այն քաղաքականությունը, ըստ որի՝ տարբեր ոլորտներում այլընտրանք են փնտրում: Հիմա վերոնշյալ ծրագիրը կապահովվի տարբեր բեռների այլընտրանքային տեղափոխումը: Այն առաջին հերթին այլընտրանք ստեղծելու քաղաքական պրոյեկտ է: Իսկ այն երկրները, որոնք Հայաստանի նման այլ ճանապարհով գնացին, կապվեցին միայն Ռուսաստանի հետ, պարզ է, որ տուժում են: Օրինակ՝ մենք այլընտրանք չստեղծեցինք, դա էր պատճառը, որ Վրաստանի համեմատ գազի գինը մեզ համար երկու անգամ ավելի թանկ է: «Գազպրոմ»–ը Վրաստանին գազ է ծախում երկու անգամ ավելի էժան այն դեպքում, երբ Վրաստանը ՌԴ–ի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Հարցն այն էր, որ Վրաստանը նաև այլընտրանք ապահովեց՝ Ադրբեջանից նաև գազ է ստանում: Երկաթգծի շնորհիվ Վրաստանն իր բեռներն ավելի մատչելի գներով կտեղափոխի դեպի Թուրքիա, որը վերջին կանգառը չի լինի՝ Թուրքիայից նաև Եվրոպա կտեղափոխի»,–Past.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանը ՌԴ–ին մենաշնորհ տալու ճանապարհով գնաց, ինչի պատճառով մեզ մոտ ամեն ինչ թանկ է: Իսկ թե ինչու չպետք է քաղաքականը տնտեսական բաղադրիչի հետ հակադրել, քաղաքագետը նշեց. «Դուք կհիշեք իմ խոսքերը, ինչ–որ ժամանակ անց այդ պրոյեկտը նաև տնտեսական լուրջ ծրագիր կդառնա: Կամաց–կամաց և քայլ առ քայլ տարբեր երկրներ իրենց բեռները նաև այդ ճանապարհով կտեղափոխեն»:

Վրացի քաղաքագետներից մեկը կարծիք էր հայտնել, թե Հայաստանի մասնակցությունը «Բաքու–Թբիլիսի–Կարս»–ին տեսականորեն կարող է բանակցության առարկա դառնալ:

Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ մինչև ԼՂ հարցը չլուծվի՝ ՀՀ–ի մասնակցությունն իրատեսական չի կարող լինել:

«Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է: Իրենք ասում են՝ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Հայաստանը չի ներգրավվելու տարածաշրջանային այն ծրագրերին, որտեղ կան Ադրբեջանն ու Թուրքիան: Նույնն ասում է նաև Թուրքիան: Այո, նշվածը պոտենցիալ հնարավոր է, բայց ոչ ռեալիստական, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պարզ չէ, թե երբ է լուծվելու: Ըստ այդմ՝ պարզ է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ այդ ծրագրերի մեջ Հայաստանն իր մուտքն ունենա»,– նկատեց մեր զրուցակիցը:

Իրանի ոչ պաշտոնական շրջանակներում տեսակետ կա, թե նախագիծը միտված է տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից դուրս թողնելու ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին: Արձագանքելով դիտարկմանը, քաղաքագետը նշեց. «Չեմ կարծում, թե միտումնավոր մեր դեմ է արված: Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան վաղուց են համագործակցում: Ինչու պետք է դիտարկենք այն համատեքստում, թե միտումնավոր մեր դեմ է: Իրենք համագործակցում են, տեսնում են, որ ծրագիրը բխում է իրենց շահերից, իրականացնում են: Հիմա մեզ ո՞վ էր խանգարում Իրան–Հայաստան երկաթգիծը կառուցել: Թող գոնե սկսեին կառուցել: Բացի խոսքից ուրիշ ոչինչ չենք լսում: Կառուցեին, մենք ավելի գրավիչ կդառնայինք տարածաշրջանի երկրների համար: Բայց մենք չենք անում ու ասում ենք, թե մյուսն արեց ու դա մեր դեմ է: Ծրագիրը ոչ մի կապ չունի Հայաստանի ու Իրանի հետ: Այդ երկրները սուվերեն երկրներ են և իրավունք ունեն իրենց երկրներում երկաթգիծ անցկացնել: Միտումնավոր որևէ բան չեմ տեսնում»:

Աննա Բադալյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation